Ջոկովիչը դուրս եկավ հաջորդ փուլ
Սպորտ
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում:
Տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում սերբ թենիսիստն ուժերը չափեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Միշել Կրյուգերի հետ:
2 ժամ 5 րոպե տևած պայքարում Ջոկովիչը հաղթեց 6:3, 6:2, 6:2 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի