«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում Պուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ 54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակ Ինչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն է Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ Տիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշը Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին Հունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուց Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում 

Վարչապետի ասածն օրենք է. այլևս փողոց չեն փակի. կփորձեն խնդիրն այլ ձևով լուծել

Հասարակություն

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են՝ այլևս փողոց չեն փակելու։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի նախաձեռնող Ջիվան Աբրահամյանը։ 

Նա նշեց, որ իրենք հարգում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսքը․ «Մեր մեսիջը հասավ վարչապետին, Նիկոլ Փաշինյանը որպես լեգիտիմ վարչապետ արձագանքեց և նրա խոսքը հարգելով՝ որոշվեց այլևս փողոց չփակել։ Եթե մեր արած քայլերը դիտարկվել են որպես հակապետական, ապա մենք այդ քայլին այլևս չենք գնա և կփորձենք այլ ձևով լուծել խնդիրը»,-ասաց նա։ 

Ստացվում է՝ «վարչապետի ասածն օրենք է, և նա միշտ ճիշտ է», և ՀՀ հպարտ  քաղաքացու սկզբունքները կարող են հիմնովին փոխվել, եթե չեն համապատասխանում վարչապետի՝ այդ օրվա տրամադրության հետ:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը և Վերաքննիչ քրեական դատարանի կողմից գործը հետաձգելու որոշումը դժգոհություն էր առաջացրել ակցիայի մասնակիցների մոտ, վերջիններս հայտարարել էին ճանապարհներ փակելու մասին։ Սակայն Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց՝ որևէ մեկը լիազորություն չունի ճանապարհ փակելու. «Որոշ ուժեր փորձում են այդ պրոցեսը օգտագործել՝ ասելով, թե՝ «բա լա՞վ էր, որ դուք էիք ճամփա փակում»: Բայց մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Դուք դրա լիազորությունը չունեք, որովհետև ժողովուրդն է իր իշխանությանը ընտրել, և այդ իշխանության խնդիրն է նաև՝ ապահովել ճանապարհների հասանելիությունը»,- ասել էր վարչապետը:

Ջիվան Աբրահամյանի խոսքով՝ վարչապետն էլ իր խոսքում ասաց, որ հնարավոր է՝ որոշ ուժեր փորձում են իրենց ճանապարհ փակելու պրոցեսը օգտագործել, ուստի, իրենք ևս այդ հնարավորությունը չբացառելով՝ փորձում են այդ որոշմամբ հակաուժ հանդիսանալ այդ ուժերին։ 

Դիտարկմանը՝ ֆեյսբուքի լայվի միջոցով վարչապետի պատասխանը իրենց լիովին բավարարե՞լ է, բողոքի ակցիայի նախաձեռնող անդամը դրական պատասխան տվեց։

«Մենք ցանկություն էիք հայտնել հանդիպելու վարչապետին, բայց նաև ասել էինք՝ եթե այլ կերպ որոշի կապ հաստատել մեզ հետ, դա էլ է տարբերակ»,- նշեց Աբրահամյանը, հավելելով, որ պայքարը շարունակելու են խաղաղ, Սահմանադրությամբ հաստատված, ժողովրդին տրված ազատ հավաքներին համահունչ։ 

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում  այսօր քննվում էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխել էր, որի արդյունքում Մ. Գրիգորյանն ազատ էր արձակվել։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ Փաշինյան
Ամենադիտված