Վարազդատ Կարապետյանն առաջադրվեց ԱԺ տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ
Քաղաքական
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքը առաջադրեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց նրա թեկնածությունն ու կարճ կենսագրությունը, ըստ որի՝ Կարապետյանը եղել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար ու հրաժարական է տվել հեղափոխության օրերին, ավելի ուշ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
Տարբեր կազմակերպություններ ղեկավարելու ընթացքում Հայաստան է բերել մոտ 30 միլիարդ դրամի բարեգործական և ներդրումային ծրագրեր։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում