Եղոյան․ Ադրբեջանից գազի կամ էլեկտրաէներգիայի ներմուծումը չի բացառվում Նոր Խարբերդում տեղի ունեցածը «հանցավորության դրսևորում» չէր․ 67-ամյա տղամարդը ինքնասպան է եղել Փնտրում են փողոցում հայտնաբերված նորածնի մորը. Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ հանուն ՌԴ-ի Նարեկ Կարապետյան․ Ադրբեջանցի մասնագետները Մեղրի են եկել, իսկ պետությունը մեզ այդ մասին չի հայտնել Շարմազանով․ միակողմանի զիջումների վրա կառուցված գործընթացը չի կարող իրական խաղաղություն ապահովել Զելենսկի․ Ուկրաինան եզակի գործողությամբ հարվածել է Նովոռոսիյսկի ռուսական ռազմածովային բազային ՌԴ-ում ուսուցչուհուն 30 հազար ռուբլով տուգանել են «Ինձ պատերազմ պետք չէ» գրառման համար Լքված նորածնի ճակատագիրը վտանգված է․ ծնողներին չգտնելու դեպքում՝ որդեգրման գործընթաց Գնացել ու ժողովրդին ասել եք՝ ձայն տվեք, Սահմանադրությունը փոխենք, ժողովուրդը ձեզ ձայն չի տվել. Աննա Գրիգորյան Ռոբերտ Ամստերդամը՝ Արևմուտքին․ «Դադարեցրեք լռել Հայոց կաթողիկոսի քրեական հետապնդման հարցում» Շտապօգնության մեքենան բախվել է «Nissan Tiida»-ին․ Երևանում վթարի հետևանքով վիրավոր կա Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը ներկայացվել է որպես «հաղթանակ»․ ահազանգ 

«Վախենամ` շատ հեռու չգնանք»․ Միքայել Մինասյան

Քաղաքական

Aysor.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

- Պարոն Մինասյան, երեկ Ազգային ժողովում, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց արտերկրում Հայաստանի մի շարք դեսպանների, ինչպես նաև ընդգծեց, որ տարիներ ի վեր դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ մարդիկ։ Սակայն Ձեր մասին խոսելիս, նա ասաց, որ Դուք մեր լավագույն դեսպաններից եք։ Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ։

- Թույլ տվեք չհամաձայնել ԱԺ նիստերի դահլիճում հնչած հայտնի ելույթի որոշ փաստերի հետ: Անկեղծորեն ցավում եմ, որ երկրի բարձրագույն ամբիոնից հնչեցին մտքեր ու տրվեցին որակումներ, որոնք անբարենպաստ ազդեցություն կարող են ունենալ մեր արտաքին քաղաքական ընթացքի վրա։ Քչերը կարող են տեսնել ու ընկալել խնդիրների այն բազմությունը, որն ամեն օր առանց ավելորդ փիառի լուծում են մեր դիվանագետները: Սա ծանր ու առաջնագծի աշխատանք է, որ հարգանք է պահանջում և վերաբերմունքի զգուշավորություն: Մենք ունենք փայլուն դեսպաններ, դիվանագետների մի լուրջ բանակ, որոնք տասնամյակներ շարունակ, առնվազն մինչ այս պահը, պատվով են կատարել քաղաքական ղեկավարությունների կողմից դրվող խնդիրները:

Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց։ Այնպես որ, եթե արտաքին քաղաքական բլոկի նոր ուղին այդ ինստիտուտի վարկաբեկումից ենք որոշել սկսել, վախենամ` այս ոլորտում շատ հեռու չգնանք։

- Ձեր անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն գործչի, կամ ուժի հետ կապ ունենալու կոնտեքստում։  Վերջին օրերին հատկապես ակտիվացան խոսակցությունները Ձեր և «Լուսավոր Հայաստան» կուսակցության կապի մասին։ Ըստ Ձեզ, ո՞րն է դրա պատճառը։

- Անկեղծ ասած խիստ զարմանալի է, որ այս բարդ իրավիճակում, երբ մեր առջև ծառացած բազում խնդիրներ կան ու կենացների փոխարեն շտապ լուծումներ են պետք, ժամանակ են կորցնում նման խոսակցություններին տեղի տալու՝ ուժերը մեկտեղելու փոխարեն՝ խնդիրների քանակը նվազեցնելու ուղղությամբ։

Վաղուց սովորել եմ  կարդալ, զարմանալ, բայցև սպասել՝ հուսով, որ մարդիկ մի օր կհասկանան, որ իրենց հրամցված հերթական հորինվածքը հիմարություն էր` վստահ լինելով, որ հենց այդ պահին նորից կհորինվի մի նոր հեքիաթ՝ լի անհեթեթություններով: Ափսոսում եմ, որ այսպիսին է իրականությունը, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կհստականա:

- Շատ է խոսվում, որ Աժ-ում այսօր չկա իրական ընդդիմություն ու որքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսեն իշխող կուսակցության մեջ ներքին ընդդիմություն ձևավորելու ճանապարհով այս վակուումը լցնելու մասին, խնդիրը գնալով ավելի ցցուն է դառնալու։ Որքանո՞վ եք կիսում այս պնդումն ու որքանո՞վ իրական են ԱԺ-ում արմատական ընդդիմության բացակայության վտանգների մասին պնդումները։

- Իմ կարծիքով Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել Աժ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետև, իմ ընկալմամբ, մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ Ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ Ի վերջո գոնե նախընտրական շրջանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես չխոսեցին այն մասին, որ իրենք ընդդիմություն են «Իմ քայլին»՝ հաստատաբար գիտակցելով ու զգալով մարդկանց տրամադրությունները։ Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս։

- Իսկ ի՞նչը կարող է դառնալ կոնսոլիդացիայի առանցք:

- Մեր ժողովուրդի պահանջը լավ ապրելու պահանջն է։ Ու հենց լավ ապրելու բողոքն է, որ շատերին անընդհատ ձայն բարձրացնելու է մղել։ Անցած երեսուն տարիների ընթացքում մենք իրականում հենց լավ ապրելու համար էինք բողոքում բոլոր հայտնի իրադարձությունների ժամանակ, թեպետ հաճախ այն քողարկում էինք այլ նպատակների ներքո։ Լավ ապրելու ցանկությանը զուգահեռվում է նաև պայքարի էյֆորիան ու այն տրանսֆորմացվում է որևէ մեծ, անորոշ գաղափարի համար պայքարի՝ շատ արագ շեղվելով նախնական պահանջմունքից։ Ցավոք, այդ պատմությունների վերջում, որպես կանոն, ապրում ենք ավելի վատ:

Եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, մինչև, որ չգա ուժ, որն անկեղծորեն կասի՝ մարդիկ լավ են ապրելու, ցույց կտա լավ ապրելու ճանապարհը, կներկայացնի ռազմավարություն և այն իրականություն դարձնելու ունակ թիմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղոյան․ Ադրբեջանից գազի կամ էլեկտրաէներգիայի ներմուծումը չի բացառվումՆոր Խարբերդում տեղի ունեցածը «հանցավորության դրսևորում» չէր․ 67-ամյա տղամարդը ինքնասպան է եղելԻՀՊԿ-ն բացատրել է, թե ինչու Խամենեին հանրությանը չի հայտնվումՓնտրում են փողոցում հայտնաբերված նորածնի մորը. Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ հանուն ՌԴ-իԹրամփի խորհրդականը զայրացել է լրագրողի վրա, որը նրան հարցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասինՆարեկ Կարապետյան․ Ադրբեջանցի մասնագետները Մեղրի են եկել, իսկ պետությունը մեզ այդ մասին չի հայտնելՇարմազանով․ միակողմանի զիջումների վրա կառուցված գործընթացը չի կարող իրական խաղաղություն ապահովելԻրանը կարող է երկարաձգել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ մինչև նախագահ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԶելենսկի․ Ուկրաինան եզակի գործողությամբ հարվածել է Նովոռոսիյսկի ռուսական ռազմածովային բազայինՌԴ-ում ուսուցչուհուն 30 հազար ռուբլով տուգանել են «Ինձ պատերազմ պետք չէ» գրառման համարFT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումներըԼքված նորածնի ճակատագիրը վտանգված է․ ծնողներին չգտնելու դեպքում՝ որդեգրման գործընթաց Գնացել ու ժողովրդին ասել եք՝ ձայն տվեք, Սահմանադրությունը փոխենք, ժողովուրդը ձեզ ձայն չի տվել. Աննա ԳրիգորյանՌոբերտ Ամստերդամը՝ Արևմուտքին․ «Դադարեցրեք լռել Հայոց կաթողիկոսի քրեական հետապնդման հարցում»Իրանը կոչ է արել Կասպից ծովի երկրներին ավելի շատ անվտանգության խորհրդակցություններ անցկացնելՇտապօգնության մեքենան բախվել է «Nissan Tiida»-ին․ Երևանում վթարի հետևանքով վիրավոր կաՍտեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը ներկայացվել է որպես «հաղթանակ»․ ահազանգԷրդողանը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի եռակողմ համաձայնագիրը ներկայացրել է որպես «զսպման» գործիք«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածուԵթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի, ԱՄՆ-ի ռազմակայանները կգրավվեն«iPhone 17»-երով էկել, «iPhone 4»-ի soft-ով բուքսավատ եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում ԻՀՊԿ-ն. Իրանը ԱՄՆ-ի հետ պատերազմից հասկացել է, որ ամերիկյան բանակը թույլ էԿրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվելԻրանը կոչ է արել Կասպից ծովի երկրներին ավելի շատ անվտանգության խորհրդակցություններ անցկացնել«Արարատ-Արմենիան» դրամատիկ պարտություն կրեց Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարանPolitico. ԱՄՆ դաշնակիցները սկսել են կասկածել Վաշինգտոնի՝ Գազայում խաղաղություն հաստատելու կարողության վրաՀալաբյան փողոցում լքված նորածնի մորը երկրորդ օրն է՝ չեն գտնումԱյսօր երկնքում միանգամից 3 տպավորիչ երևույթ է սպասվում․ ինչ կարող ենք տեսնելԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ապամոնտաժված շինությունների տարածքներ և տվել է հանձնարարականներԹմրամիջոցների միջազգային շղթա․ օտարերկրացիները Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափի մարիխուանաԹրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով «Ազատ խոսքը շղթայված է»․ Սարյանի պուրակում ակցիա՝ ի պաշտպանություն Ավետիք ՉալաբյանիՊուտին․ Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե Արևմուտքը փորձի գրավել իր առևտրային նավերը7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո Կոլումբիայում փլատակների տակ մարդկանց են փնտրումԱշոտյան․ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրել է բուհական ինքնավարության անկմանըYonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով «Դուք այդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն»․ Կոնջորյանի հարցը ընդդիմությանըFT-ն բացահայտել է՝ ինչ է Վենսը պահանջել ԶելենսկուցՄեծ Բրիտանիան կտեսնի վերջին երեք տասնամյակի ամենատպավորիչ արեգակի խավարումըՀայ շախմատիստների արդյունքները՝ Իտալիայում անցկացվող միջազգային մրցաշարումՌուբիոն բացահայտել է իր ամենամեծ վախը արտասահման ճանապարհորդելիս Ռոնալդուն ու Ջորջինան ցուցադրել են իրենց ամուսնական մատանիներըՈւիթքոֆը լուսանկար է հրապարակել Գիլմանի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ազատ արձակված ամերիկացու հետՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի Փողոցից եկած իշխանությունն ասում է՝ պետությունը ես եմ, ով չի ընդունում խաղի իմ կանոնը՝ թշնամի էՌուսաստանն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակTelegraph. Բարնհեմը ձախողել է առաջնորդության առաջին թեստը
Ամենադիտված