Անարդյունավետ ենք աշխատում. Բաբկեն Թունյան
Քաղաքական
Մենք արդեն 5-րդ օրն է՝ քննարկում ենք մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, սա յուրօրինակ ռեկորդ է: Այս մասին այսօր ԱԺ նիստում իր ելույթում հայտարարեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանը:
«Նայելով ժամանակի խնայողության տեսանկյունից, մենք անարդյունավետ ենք աշխատում: Իհարկե, դա էլ իր պլյուսներն ունի` մեկս մյուսիս տեսակետին ենք ծանոթանում, բայց այն հարցերն ու դիտարկումները, որ այստեղ հնչում են, կարող էին հետագայում էլ հնչել, հրատապությունն այդքան ակնհայտ չէր և հույս ունեմ, որ այսօր գոնե կավարտենք այս քննարկումները և կանցնեք մեր բուն աշխատանքներին»,- ասաց «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել