Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում Լավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառը Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է Հայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ինքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնի ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ 

Վերջին 38 տարիների կտրվածքով Հայաստանում գրանցվել է սպանությունների ամենացածր ցուցանիշը

Հասարակություն

 Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ նշվածներից 3-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Նախորդող՝ 2017թ. համեմատությամբ (արձանագրվել է 47 դեպք, որից 6-ը՝ անհետ կորածների հետ կապված) հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այս հանցատեսակով դեպքերը նվազել են 11-ով կամ 23.4 տոկոսով, իսկ  2016թ. (66 դեպք, որից 10-ը՝ անհետ կորածների հետ կապված) նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 30-ով կամ 45.4 տոկոսով: Հատկանշական է, որ վերջին երեք տարվա կտրվածքով, փաստորեն, ավելի քան եռակի անգամ նվազել են նաև անձանց անհետ կորելու դեպքերը:   

Ըստ տասնամյակների կատարված համեմատական վերլուծությունը վկայում է, որ եթե 1980-ականներին (1980-1989թթ.) սպանությունների տարեկան միջին ցուցանիշը կազմել է 60 դեպք, ապա 1990-ականներին՝ այդ թիվը կտրուկ ավելացել է՝ դառնալով 160: Ընդ որում՝ այս երկու տասնամյակների անցումը, որը պատմականորեն նշանավորվում է ԽՍՀՄ փլուզմամբ և ՀՀ անկախության շրջանի մեկնարկով, աչքի է ընկել սպանությունների ցուցանիշի կտրուկ աճով: Այսպես՝ 1989թ. Հանրապետությունում արձանագրվել է սպանության 88 դեպք, հաջորդ տարի՝ 1990թ, արդեն՝ 178 դեպք կամ կրկնակի ավելի: 1990թ. սկսած՝ սպանությունների եռանիշ թվով ցուցանիշը պահպանվել է մինչև 1997թ: Ընդ որում՝ 1990-1997թթ. ժամանակահատվածում տարեկան տեղի են ունեցել եռանիշ թվով սպանություններ, և այդ իմաստով վատթարագույն ցուցանիշն արձանագրվել է 1992թ.՝ 305 դեպք:

2000-2009թթ. տարեկան տեղի ունեցող սպանությունների միջին թիվը կազմել է 73, իսկ 2010թ մինչև 2018թ. ընկած հատվածում՝ 50: Ընդ որում՝ վերջին տասնամյակում /2008-2018թթ./ սպանության դեպքերը նվազել են շուրջ 53.8%-ով /78-36/:

Սպանությունների վիճակագրությունը, դրա շարժընթացի միտումները, ի թիվս այլ հանգամանքների, կարևորագույն ցուցիչ ու ելակետ են յուրաքանչյուր երկրում հանցավորության ընդհանուր վիճակի, դրա դեմ տարվող պայքարի, հատկապես կանխարգելիչ միջոցների, ինչպես նաև հասարակության իրավագիտակցության, սուցիալ-հոգեբանական բազում գործոնների մակարդակի գնահատման համար:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում են նման բնույթի կրիմինոլոգիական ուսումնասիրություններ, որոնց առավել ընդգրկուն արդյունքները ևս կհանրայնացվեն: Այդ ուսումնասիրությունների արդյունքում միջոցներ են ձեռնարկվելու հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման, պլանավորման ուղղությամբ:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է
Ամենադիտված