Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեց են «Ռեալի» մարզաբազա
Սպորտ
Հունվարի 17-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը: Մարզիչները հնարավորություն ունեցան հետևելու Մադրիդի «Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպեցին ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին, նրա օգնականներին և ֆիզպատրաստության գծով մարզչին:
Երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, Խինես Մելենդեսի հետ միասին, վերլուծեցին մեր հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը: Այսօր մեր մարզիչները հետևելու են «Լեգանես» թիմի մարզմանը և հանդիպելու են թիմի մարզիչներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում