40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ինքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնի ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա 

Կենդանիները մեր «5000 դրամանոց» բարեկամներն են

Հասարակություն

Կենդանիները մարդկանց բարեկամներն են, իսկ ընտանի կենդանիները` տան անդամները: Չնայած նրան, որ չկա որևէ ստույգ վիճակագրական տվյալ, թե մայրաքաղաքի բնակչության քանի տոկոսն է պահում տնային կենդանիներ, սակայն փաստ է, որ վերջին տասնամյակում անհամեմատ շատացել են տանը չորքոտանի բարեկամներ նախընտրողները, որոնց համար Երևանի քաղաքապետարանը «անակնկալ է» պատրաստել` տնային կենդանիների համար սահմանելով օրացուցային տարվա համար տեղական տուրք: 

Հարկ է նկատել, որ ընտանի կենդանիների համար տուրք վճարելու մասին օրենքն ընդունվել է դեռևս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Այս տարիներին մերթ ընդ մերթ քաղաքապետարանի կողմից բարձրացվում էր ընտանի կենդանիների համար տուրք վճարելու հարցը, որին կտրականապես դեմ են արտահայտվել, թե՛ կենդանիների պաշտպանները, թե՛ կենդանասերները, քանզի չի եղել որևէ հստակ պարզաբանում, թե այդ գումարը ինչու պետք է վճարեն և դրա դիմաց ինչ են ստանալու, եղել են նույնիսկ ստորագրահավաքներ ընդդեմ նմանաբնույթ օրենքների։

Այսօր արդեն որոշումից հետո բողոքի ալիք է բարձրացվել, որոշ քաղաքացիներ էլ, որոնք ունեն ընտանի կենդանիներ, ծանուցագրեր են ստացել` վճարելու օրենքով սահմանված 5000 դրամ տուրքը:

Թեմայի շրջանակներում ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Փրո Փոուզ»-ի բրիտանական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, որը նկատեց՝ Հայաստանում տնային կենդանիների խնդիրներից առաջանայինը դրանց հաշվառված և քարտեզագրված չլինելն է. «Հայաստանում ստույգ վիճակագրական  տվյալներ չկան, որևէ տեսակի կենդանու հաշվառում և քարտեզագրում չկա, իսկ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտը չի կարող կարգավորվել առանց հաշվառման և քարտեզագրման: Ուստի մեր պահանջն է եղել կենդանիների բացարձակ գրանցումը, և դրանցից որոշակի տեսակները պետք է անպայման ընկնեն հարկման դաշտ»:

Արամյանը նշեց, որ 2019 թվականի համար նպատակահարմար չեն գտնում տուրքեր սահմանելը, քանի որ առաջնայինը կենդանիների գրանցումը պետք է լինի, որից հետո առանձնացվելու է առանձին տեսակների բազմացման հետ կապված արտոնագրման խնդիրները: «Ենթադրում ենք, որ առաջնային խնդիրները շատ ավելի են, քան 5000 դրամի հետ կապված խնդիրը, որն օրենքով դեռևս ընդունվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, և որտեղ բազմաթիվ թերություններ կան»:

Ըստ Արամյանի` կենդանիների հաշվառման խնդիրն ամենահեշտ լուծվողներից է. «Մարդահամարի սկզբունքով  պետք է դա արվի, այսինքն համատիրությունների միջոցով։ Յուրաքանչյուր համատիրության լիազորները, որոնք տեղյակ են հոսանքի, ջրի և այլ հարցերի մասին, նույն սկզբունքով պետք է պարզեն այդ թիվը, կատարեն գրանցում`  առանձին, օբյեկտիվ տվյալներով` կենդանատեսակ, տարիք, սեռ և այլն, և դա, հնարավոր է, շատ արագ և կարճ ժամկետներում կազմակերպել»։ 

Ինչ վերաբերվում է ընտանի կենդանինիների համար վճարվող տուրքերին, Արամյանը նկատեց՝ դրանք ինչպես զարգացած շատ այլ երկրներում՝ Հայաստանում ևս պետք է ուղղված լինեն կենդանու բարեկեցության ռազմավարական  ծրագրերին, առաջին հերթին թափառող կենդանիների և բնակչության համար. «Այսինքն, ընտանի կենդանի պահող բնակչության համար հատուկ հարմարություններ և առաջին հերթին զբոսանքի վայրեր ստեղծելու ուղղությամբ պետք է մտածել: Այսպիսինն է ռազմավարությունը, բայց, այնուամենայնիվ, մինչ այդ տրամաբանության կիրառումը, գտնում ենք, որ ճանապարհներ կան անցնելու»:

Տնային կենդանիներին տուրք վճարելու օրենքի մասին իր տեսակետն ունի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը մեզ հետ զրույցում մեկնաբանելով տեղական տուրքերի մասին օրենքը, նշեց. «Օրենքը նախատեսում է, որ նման տուրքի տեսակ կարող է լինել: Տարոն  Մրագարյանի օրոք, քանի որ օրենքով նախատեսված է այդ տուրքի տեսակը և հնարավոր չէ բյուջեում չարտացոլել, դրույքաչափ հաստատվեց, որը սահմանում էր 0 դրամ, և բյուջեում արտացոլվում էր` տեղական տուրք շների գծով՝ զրո դրամ»:

Սիրունյանի կարծիքով, տնային կենդանիների համար տուրք վճարելու օրենքը գրելուց «արտագրել» են առավել զարգացած երկրներից, սակայն այս դեպքում չկա կոնկրետ պարզաբանում, թե մարդկանցից ինչու է գանձվում գումարը. «Տեղական տուրքը վճար է, որը քաղաքացին վճարում է համայնքի կողմից իրեն մատուցվող ծառայությունների դիմաց: Սրա ծառայությունը ո՞րն է: Մարդուց գանձում են շան, կատվի փողոցում մարդկանց նեղություն տալու տուրքը, գազոնի վրա կեղտոտելու տուրքը: Եթե այդ գումարը ծառայեցնելու են իմ շան կեղտոտածը մաքրելուն, կամ այն ուղղելու են անտուն կենդանիների պահմանը, ես կտամ իմ շան` «Բուֆֆոնի» համար, եթե իմանամ` կանեն, կտամ, բայց իմ վրա գույքահարկ դնել` չունենալով անտուն կենդանիների կացարան, բացի այդ մինչև հիմա կենդանիների գլխաքանակի հարցը լուծում են սատկացնելով (Չնայած՝ ասում էին՝ նման բան էլ չի լինելու), այդ դեպքում չեմ պատրաստվում վճարել»:

Փաստաբանը նաև իր աջակցությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք կստանան թաղապետարանից ծանուցումներ կենդանիների համար տուրք վճարելու մասին, քանի որ ինչպես նա է նշում` այդտեղ իրավաբանական բազմաթիվ խնդիրներ կան. «Եվրադատարանն ասում է, եթե մի բան իրավաբանություն է, պետք է լինի իրավական որոշակիության սահմանների մեջ: Պետք է մարդուն բացատրել` որն է ընտանի կենդանին, ինչու են այդ տուրքն իրենից գանձում: Օրենքում ասվում է` ընտանի կենդանին մարդու կողմից ընտելացված կենդանին է, բայց իմ հարևանն արդեն 30 տարի է խավարասերների հետ է ապրում և ընտելացել է, հիմա դրա համար պե՞տք է տուրք վճարի»,- ամփոփելով կես կատակ կես լուրջ ասաց Սիրունյանը:

Արմինե Արմենակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին
Ամենադիտված