«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու «iPhone 17»-երով էկել, «iPhone 4»-ի soft-ով բուքսավատ եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել «Արարատ-Արմենիան» դրամատիկ պարտություն կրեց Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան Հալաբյան փողոցում լքված նորածնի մորը երկրորդ օրն է՝ չեն գտնում Այսօր երկնքում միանգամից 3 տպավորիչ երևույթ է սպասվում․ ինչ կարող ենք տեսնել Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ապամոնտաժված շինությունների տարածքներ և տվել է հանձնարարականներ Թմրամիջոցների միջազգային շղթա․ օտարերկրացիները Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափի մարիխուանա «Ազատ խոսքը շղթայված է»․ Սարյանի պուրակում ակցիա՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի Պուտին․ Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե Արևմուտքը փորձի գրավել իր առևտրային նավերը 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո Կոլումբիայում փլատակների տակ մարդկանց են փնտրում 

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հայեցակարգային փաստաթուղթ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում  համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: 

«Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը պետք է ունենանք շատ կոնկրետ արդյունքներ: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքը նոր չի սկսվել. մեր նախորդ կառավարության ձևավորման առաջին օրից այս ուղղությամբ աշխատում ենք, և այսօր պետք է քննարկենք, թե ուր ենք հասել, ինչ ճանապարհով և ինչ ժամանակացույցով ենք գնալու առաջ», - խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը: 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը զեկուցել է, որ աշխատանք է կատարվել անհրաժեշտ քայլերն ուրվագծելու ուղղությամբ, և մշակվել է համապատասխան վերլուծական փաստաթուղթ: Նա ներկայացրել է Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման նպատակները՝ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացում, առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավում, բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում և ստվերային դրամաշրջանառության վերացում և սկզբունքները՝ առողջապահության ոլորտում սոցիալական համերաշխության և արդարության երաշխավորումը, բնակչության տարբեր խմբերի բուժօգնության ֆինանսական ռիսկերի համախմբումը և մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը:  Արսեն Թորոսյանը նաև ներկայացրել է  համակարգի ընդգրկման (ծածկույթի), ներդրման փուլերի, ապահովագրական բուժօգնության ծավալի, ապահովագրավճարների նախնական հաշվարկների, համակարգի ներդրման ինստիտուցիոնալ, ֆինանսավորման և կառավարման մեխանիզմների մասով կատարված վերլուծությունը, ինչպես նաև այս առումով միջազգային հաջող փորձը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրմանն առնչվող մանրամասների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են կառավարման ձևաչափին, ներդրման ժամկետներին, ընդգրկման ծածկույթին, ֆինանսավորման մեխանիզմներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտողություններն ու նկատառումներն են հայտնել քննարկվող փաստաթղթի առնչությամբ, հանդես եկել առաջարկություններով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակը, բոլոր հնարավոր սցենարները և տեսակետները հաշվի առնելով, համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակումն է՝ հնարավորինս օպտիմալ լուծումների հասնելու համար:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությանը՝ վարչապետը նշել է. «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապահովագրության համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ հանրությանը պետք է պարբերաբար իրազեկել նախաձեռնվող բարեփոխումների մասին. «Սաղմնային մակարդակից հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե մենք ինչ ենք խոսում, ինչ տարբերակներ կան և ինչերի կարող ենք հանգել: Դա, ի վերջո, ցանկացած ռեֆորմի հաջողության համար շատ կարևոր բաղադրիչ է: Առկա գաղափարները, հնարավորությունները, այլ երկրներում կիրառված մոդելները կարող են քննարկման առարկա դառնալ: Մենք միանշանակ պետք է գնանք այդ ճանապարհով, որպեսզի կարողանանք ճիշտ մթնոլորտում խնդիրները լուծել», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ համատեղ աշխատել քննարկվող փաստաթղթի լրամշակման ուղղությամբ, հստակեցնել կոնցեպտուալ հարցերի շուրջ դիրքորոշումները և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամակացույցով հայեցակարգային փաստաթուղթ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածուԵթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի, ԱՄՆ-ի ռազմակայանները կգրավվեն«iPhone 17»-երով էկել, «iPhone 4»-ի soft-ով բուքսավատ եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում ԻՀՊԿ-ն. Իրանը ԱՄՆ-ի հետ պատերազմից հասկացել է, որ ամերիկյան բանակը թույլ էԿրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվելԻրանը կոչ է արել Կասպից ծովի երկրներին ավելի շատ անվտանգության խորհրդակցություններ անցկացնել«Արարատ-Արմենիան» դրամատիկ պարտություն կրեց Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարանPolitico. ԱՄՆ դաշնակիցները սկսել են կասկածել Վաշինգտոնի՝ Գազայում խաղաղություն հաստատելու կարողության վրաՀալաբյան փողոցում լքված նորածնի մորը երկրորդ օրն է՝ չեն գտնումԱյսօր երկնքում միանգամից 3 տպավորիչ երևույթ է սպասվում․ ինչ կարող ենք տեսնելԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ապամոնտաժված շինությունների տարածքներ և տվել է հանձնարարականներԹմրամիջոցների միջազգային շղթա․ օտարերկրացիները Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափի մարիխուանաԹրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով «Ազատ խոսքը շղթայված է»․ Սարյանի պուրակում ակցիա՝ ի պաշտպանություն Ավետիք ՉալաբյանիՊուտին․ Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե Արևմուտքը փորձի գրավել իր առևտրային նավերը7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո Կոլումբիայում փլատակների տակ մարդկանց են փնտրումԱշոտյան․ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրել է բուհական ինքնավարության անկմանըYonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով «Դուք այդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն»․ Կոնջորյանի հարցը ընդդիմությանըFT-ն բացահայտել է՝ ինչ է Վենսը պահանջել ԶելենսկուցՄեծ Բրիտանիան կտեսնի վերջին երեք տասնամյակի ամենատպավորիչ արեգակի խավարումըՀայ շախմատիստների արդյունքները՝ Իտալիայում անցկացվող միջազգային մրցաշարումՌուբիոն բացահայտել է իր ամենամեծ վախը արտասահման ճանապարհորդելիս Ռոնալդուն ու Ջորջինան ցուցադրել են իրենց ամուսնական մատանիներըՈւիթքոֆը լուսանկար է հրապարակել Գիլմանի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ազատ արձակված ամերիկացու հետՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի Փողոցից եկած իշխանությունն ասում է՝ պետությունը ես եմ, ով չի ընդունում խաղի իմ կանոնը՝ թշնամի էՌուսաստանն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակTelegraph. Բարնհեմը ձախողել է առաջնորդության առաջին թեստըՊրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր»Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատինԱլիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվելԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչԲաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անցՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՄայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըՄի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ»Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ»ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ»«ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ»Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ
Ամենադիտված