Սերժ Սարգսյանը կվերադառնա՞. Շարմազանովի պարզաբանումը
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը օրերս ազնվորեն նշեց, որ 2019թ. ամբողջությամբ չի հասցվի եւ չի վավերացվի ՀՀ եւ ԵՄ միջեւ համաձայնագիրը, այն դեպքում, երբ որ Փաշինյանը հայտարարում էր հպարտ քաղաքականություն, մեզ էլ մեղադրում էր վիզը ծուռ քաղաքականության մեջ։ Այս մասին լրագրողների հետ ցրույցում ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց Էդուարդ Շարմազանովը։
«Վիզը ծուռ քաղաքականության արդյունքում մենք հասցրել ենք մտնել ԵՏՄ, ստորագրել ենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»,-նշեց Շարմազանովը, իսկ հարցին, թե Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է վերադառնալ ակտիվ քաղաքականություն` Շարմազանովը հարցին հարցով պատասխանեց. «Երբա՞ հեռացել ակտիվ քաղաքականությունից. եթե ակտիվ քաղաքականությունը միայն ԶԼՄ-ների հետ շփումը լիներ` գործիչներ կան հիմա պիտի լինեին ՄԱԿ գլխավոր քարտուղար»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում