Այս պառլամենտն առանց իրական ընդդիմության պառլամենտ է. Շարմազանով
Քաղաքական
«Իրենց մերձավորների համար երկու ավել հանձնաժողով են ստեղծում, իրենց կուսակիցների կամ գործընկերների համար, մեծ տարբերություն չկա: Այս պառլամենտը առանց իրական ընդդիմության պառլամենտ է, սա ոչ միայն ես եմ ասում, այլև ՀՀԿ-ին դեմ գործիչներ: Ես իրական ընդդիմություն համարում եմ այն քաղաքական ուժերին կամ ուժին, որոնք չեն ողջունել Փաշինյանի վարած քաղաքականությունը»,-այս մասին, արձագանքելով պետական կառավարման համակարգում կատարվելիք օպտիմալացումների մասին լուրերին, ասաց Շարմազանովը:
Շարմազանովի գնահատմամբ` օպտիմալացումը խայտառակություն է, ինչպես այն խոստումները, որ տրվել են, բայց չեն կատարվել: «Թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում հեղափոխություն եղավ, բայց տնտեսական աճ գրանցվեց, մեզ մոտ` հակառակն է եղել»,-նշեց նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում