ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի. Շարմազանով
Քաղաքական
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ցրույցում ասաց, որ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին` ՀՀԿ-ն ունի իրեն հետևող ընտրազանգված, որը դեռ ավելանալու է:
«Ինչքան մաշված քաղաքական աբլիգացիներ կային, ով չէր ալարում, քննադատում էր ՀՀԿ-ին, թե` ձայն չունեք, բա ինչի՞ հիմա ձայները չի լսվում: Գնալով մեր 60 հազար ձայնի բանակն ավելանալու է. այսքան հակաքարոզ որևէ ուժի նկատմամբ չի եղել, դեկտեմբերի 10-ին ասել եմ, որ սա ՀՀԿ վերածնունդի օրն էր, այսօր էլ ապացուցեցինք, որ իշխանափոխությունից 9 ամիս անց` ՀՀԿ-ն կայացած քաղաքական կառույց է, բնականաբար ոչ այն ազդեցությամբ, սակայն ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում