Գևորգ Պետրոսյանը խուսափեց քննադատել ՔՊ-ական մարզպետներին (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրման հարցին, խուսափեց կոնկրետ պատասխան տալ՝ ասելով, որ խորհրդարանն իրավասություն չունի քննարկել մարզպետի պարգևատրման հարցը:
«Գուցե պետք է ճշգրտել այս ասուլիսի ինֆորմացիոն շրջանակը: Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում գուցե դուք պահանջեք մեզանից, որ անդրադառնանք, թե Հայաստանի այսինչ մարզում այսինչ գյուղապետը հեծանվի փոխարեն ինչո՞ւ է մոտոցիկլ գնել: Այսինքն՝ մենք մեր լիազորությունների շրջանակը պետք է հստակեցնենք: Ձեր նշած տեղեկատվությանը տիրապետում ենք ինտերնետային կայքերի մակարդակով: Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետական, տեղական ինքնակառավարման մարմին և պաշտոնատար անձ իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով»,- ասաց Պետրոսյանը:
Այսնուամենայնիվ, Պետրոսյանը այդ հարցի վերաբերյալ՝ փորձելով տալ իր գնահատականը ասաց.
«Պարգևատրումները ՀՀ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն, որպես կանոն, կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա:Քանի որ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, այս առումով, կասկածելի է պարգևատրման հիմքը: Եթե լիազորված պետական մարմինների, հաշվեքննիչ պալատի և պետական վերահսկողության ծառայության կողմից այդ պարգևատրումները համարվեն խախտում, բնականաբար, այդ խախտումը դուրս չի մնա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուշադրությունից»:
Տեսանյութը՝ 24news.am-ի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում