Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ Պրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր» Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին Ալիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվել ԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ Մայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին 

Ով աշխատի՝ ով պարգև ստանա

Քաղաքական

Մի քանի օր է, ինչ բուռն քննարկումների առիթ է տվել որոշ մարզպետների կողմից իրենք իրենց և որոշ աշխատակիցների դրամական խոշոր պարգևատրումներ անելու հանգամանքը։ Եվ այսպես, նրանց շարքերում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որը բյուջեից պարգևատրումների համար հատկացրել է շուրջ 5 միլիոն 792 հազար 728 դրամ: Նմանատիպ պարգևատրում իրականացրել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որը պարգևատրել է նաև ինքն իրեն։ Վերջինիս կողմից բյուջեից արված պարգևատրումների գումարը կազմում է 1 մլն 718 հազար դրամ

Թեև պարգևատրումը օրենքով նախատեսված խրախուսման միջոց է, սակայն նկատենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն, ի տարբերություն մյուսների՝ ավելի հեռուն է գնացել․ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում ինքն իրեն, պարգատրել է 104.5% դրույքաչափով: Հաշվի առնելով, որ Արարատի մարզպետի աշխատավարձը 661,400 դրամ է, 104.5%-ի դեպքում պարգևատրման չափը կազմում է 691,163 դրամ, տեղակալները պարգատրվել են 552,930 դրամով (աշխատավարձը 529,120 դրամ է):

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ևս հետ չի մնացել գործընկերներից. նա ևս դրամական պարգևներով խրախուսել է աշխատակիցներին: Սակայն զավեշտալին այն է, որ վերջինս ինքն իրեն մեկ օրում երկու անգամ է դրամական պարգևատրմամբ խրախուսել։ Նա 22 անձանց, այդ թվում՝ իրեն՝ մեկ անգամ պարգևատրել է 51.82 % չափով, երկրորդ անգամ՝ նույն անձանց և նորից իրեն՝ 15․34 %-ով։

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի կողմից տրված պարգևների գումարն ընհանուր առմամբ կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ։

Այս առիթով մարզպետարանները մեկը մյուսի հետևից պարզաբանումներ են ներկայացնում՝ օրինական համարելով և որպես 13-րդ աշխատավարձ ներկայացնելով իրենց կողմից աշխատակիցներին տրված պարգևավճարները։ 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս նշեց, որ պարգևատրումներն արվել են օրենքով սահմանված կարգով և աշխատավարձի խնայված միջոցների հաշվին՝ լավ աշխատանքի համար․ «Իմ աշխատակազմում մեկուկես տասնյակից ավելի թափուր հաստիք կա, որոնք չենք համալրել, այդ հաստիքների թափուր մասնագետների փոխարեն աշխատել են մարզպետարանի աշխատակիցները։ Պարգևատրումներն արվել են ոչ թե բյուջեի, այլ բացառապես խնայված միջոցների հաշվին»,- ասաց նա։ 

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է կարճ ժամանակում հասկանալ, թե ինչպես է աշխատել աշխատակիցը, երբ դեռևս մեկ տարին չի լրացել, հատկապես, որ կան մարդիկ, որոնք ընդամենը 3․5 ամիս են աշխատել, Պետրոսյանը նշեց, որ 6 ամսվա մեջ կատարած ծրագրերը համայնքներում իրականացրած լավ աշխատանքի արդյունք է համարում։

Մեզ հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն էլ ասաց՝ այս գործընթացը օրինականության սահմաններում է և ամեն տարեվերջի կիրառվում է՝ մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե։

Իրականում, այս հարցի շուրջ այսքան աղմուկ չէր բարձրանա, եթե խրախուսվածները չլինեին նոր իշխանությունների կադրերը: Եթե մարզպետներն այնքան բարեսիրտ գտնվեին, որ խրախուսին, օրինակ, կրտսեր կամ գլխավոր մասնագետներին, փորձագետներին կամ այլ շարքային աշխատողների, մամուլն ու սոցցանցերն ավելի մեղմ կարձագանքեին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջիններիս աշխատավարձն իսկապես ցածր է և մոտիվացնելու համար արժեր հենց նրանց պարգևատրել:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակTelegraph. Բարնհեմը ձախողել է առաջնորդության առաջին թեստըՊրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր»Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատինԱլիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվելԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչԲաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անցՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՄայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըՄի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ»Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ»ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ»«ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ»Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ»Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար
Ամենադիտված