ԼՀԿ-ի համար անընդունելի են մարզպետարանի աշխատակիցների ստացած բարձր պարգևավճարները
Քաղաքական
Պետական բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարներ հանձնելն անընդունելի է:
Այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով մարզպետների ու մարզպետարանի աշխատակիցների կողմից ստացած պարգևավճարներին, լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը:
«Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևավճարների մասով բյուջեի հատկացումների ավելացումը, մենք նշում էինք, որ դա վատ պրակտիկա է, և պետք է բարձրացնել աշխատավարձերը, բայց բյուջեից այդքան մեծ թվով պարգևավճարներ չտալ ծառայողներին: Այն կարգադրությունները, որոնք արել են մարզպետները, անընդունելի են, որովհետև մի քանի ամիս աշխատած ծառայողները չէին կարող ստանալ այդքան բարձր պարգևավճարներ»,- ասաց Սամսոնյանը:
Մամուլում տեղեկությունները տարածվեցին, որ ՀՀ մի շարք մարզպետեր խոշոր գումարներով պարգևատրել են իրենց և մարզպետարանի աշխատակիցներին:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում