Հնդկաստանում քրմի խորհրդով ողջ-ողջ թաղել են նորածնին՝ «չար ոգիներին քշելու» համար
Այլ
Հնդկաստանի նահանգներից մեկում՝ հյուսիսային Ուտար Պրադեշում, փրկել են ողջ-ողջ թաղված նորածին երեխայի, գրում է Daily Mail-ը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, մի մարդ, որն այդ պահին անցնելիս է եղել տարածքով, երեխայի լացի ձայն է լսել և գնացել այդ ուղղությամբ: Նա արագ փորել է հողը և դուրս բերել երեխային, որից հետո նորածնին մոտակա հիվանդանոց են տեղափոխել և կայունացրել նրա վիճակը:
Հետագայում պարզվել է, որ նրանք երկու ազգականների հետ միասին թաղել են երեխային քրմի խորհրդով, որպեսզի չար ոգիներին քշեն։
Երեխայի հարազատները ձերբակալված են, մայրը՝ փախուստի մեջ է:


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է