Գեղամ Գևորգյանի անունը չկա վերանշանակված նախարարների ցուցակում. գյուղնախարարը ազատվե՞լ է աշխատանքից
Քաղաքական
ՀՀ կառավարության կազմավորումից հետո 17 նախարարներից վերանշանակվել են 12-ը: Նախարարություններից որոշները պետք է օպտիմալացվեն, սակայն որոշ նախարարներ այդպես էլ չգիտեն՝ օպտիմալացվելու են, թե՝ ոչ: Այսօր տեղեկություններ տարածվեցին, թե Գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից:
«Գյուղանախարարի անունը չկար վերանշանակված նախարարների ցուցակում: Եթե լիներ, կլիներ նաև հրապարակված»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին հայտնեց գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Գյուղնախարարի խոսնակն այլ հարցերի չպատասխանեց, միայն նշեց, որ մեր հուզող հարցերի պատասխանը կարող են ստանալ վարչապետի աշխատակազմից:
Մեզ հետ զրույցում վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին. «Այս պահին նման որոշում չկա»:
Հայտնի էր, որ ՀՀ մշակույթի, նաև Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը կմիավորվի Արայիկ Հարությունյանի ղեկավարած ԿԳՆ-ին, Գյուղատնտեսության նախարարությունն ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններն էլ կմիավորվեն Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը կդառնա ՀՀ վարչապետին կից կոմիտե:
Նշենք, որ այս պահին շրջանառվում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ 17 նախարարությունները դառնում են 12: Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը. այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում