Լևոն Արոնյանի հաղթական մեկնարկը
Սպորտ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:
Առաջին տուրում Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով լեհ Իրեն Սուկանդարի հետ: Պարտիայի 31-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում