Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters 

Ակնա՞րկ, թե՞ զրպարտանք․․․

Քաղաքական

Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի անդամ, Շիրակի մարզից ԱԺ պատգամավոր ընտրված Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանին, քանի որ վերջինս ՀՅԴ-ին մեղադրել է Շիրակի մարզն ավիրելու ու երկիրը թալանելու մեջ։ Ի վերջո՝ բանը հասել է վիրավորանքների։ Խաչատրյանը կուսակցությանն ուղղված մեկնաբանությունը համարել է անձնական վիրավորանք՝ Սոֆյա Հովսեփյանին մեղադրելով զրպարտանքի մեջ։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ ինքն Արթուր Խաչատրյանի հետ խնդիր չի ունեցել, ավելին՝ այսօր էլ չունի, իսկ խոսքն ուղղված է եղել ոչ թե նրան, այլ որոշ մարդկանց․ «Փաշինյանին կոպիտ ու գռեհիկ բառերով վարկաբեկող՝ դաշնակցականներից մեկի գրառման տակ անդրադառնալով վերջիններին՝ նշել եմ, թե ինչպես կեղեքեցին մարզը: Սակայն, բացարձակ հարգանքով եմ վերաբերվում այդ մարդուն և ափսոսում եմ, որ այդ կուսակցության մեջ է և կուսակցության հանդեպ տածած հարգանքս պայմանավորված է միայն Խաչատրյանի անձով։ Ես իրեն համարել և համարում եմ լավագույն մարզպետներից մեկը, ում հրաժարականի համար ափսոսացել եմ։ Ես իրեն բացատրել եմ, որ դա բացարձակ իր հետ կապ չունի, ինքը կարդացել էր և այլևս չենք շարունակել, ինչպես հասկացա՝ Երևանում չէր, երբ գա՝ ինչպես մեծ մարդիկ՝ կքննարկենք»,- նշեց նա:

Թալանին վերաբերվող իր հայտարարությունները մեկնաբանելով՝ Հովսեփյանն ասաց, որ թեև այս պահին չի պատրաստվում խոսել, սակայն երբ ժամանակը գա և նպատակահարմար գտնի՝ բոլորն այդ մասին կիմանան: 

«Խոսքս վերաբերում է ոչ թե կուսակցությանը, այլ դրա մեջ գտնվող այն անձանց, ովքեր գաղափարախոսությունը, որը համարվում է լավագույններից մեկը, օգտագործում են կուսակցության մեջ լինելու ու սեփական շահին ծառայեցնելու համար: Ես մնում եմ իմ համոզմանն, ինչից իրենք նեղվել են։ Շատ ուրախ կլինեի, որ իրենք հետաքննություն անեին ու հասկանային՝ ովքեր են այն մարդիկ, որոնք արատավորում են իրենց կուսակցության գաղափարախոսությունը։ Կուզեմ, որ մտնեն, Արագածոտնի մարզում հարցում անեն նախկին մարզպետի, Շիրակի մարզում՝ Արթուր Խաչատրյանից առաջ եղած մարզպետների հետ կապված։ Այնպես չէ, որ իրենք դրա մասին չգիտեն»,- ասաց նա։ 

Անդրադառնալով Խաչատրյանի կողմից զրպարտանքի մեղադրանքներին ու դատարանում հանդիպելու առաջարկին, Հովսեփյանն ասաց՝ այդ հարցում ևս խնդիր չի տեսնում․ «Իմ գործն ավելի կհեշտացնեն, եթե դիմեն դատարան։ Ես ինչո՞ւ դիմեմ, երբ ֆեյսբուքում բանավիճելիս մարդիկ կարող են ինչ-որ բաներ խոսել և սրացնել։ Դա ընդամենը ֆեյսբուքի խոսակցություն էր և ես շեշտել եմ, որ խոսում եմ որպես Սոֆյա, ոչ թե՝ քաղաքական գործիչ։ 

Շատ հարցեր կան, որոնք պետք է բարձրաձայնվի, որին պատրաստվում էի՝ անկախ այս խոսակցությունից։ Շատ հարցերի պետք է անդրադառնամ, որը գնալով, պետք է զուգորդվի այն ժամանակահատվածի հետ, որ հենց իրենք են ղեկավարել»,- եզրափակեց Հովսեփյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ»Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)
Ամենադիտված