40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ինքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնի ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա 

Վարչապետը սկսում է էլ ավելի հեռանալ հեղափոխական արժեքներից, երբեմն էլ՝ անգամ ադեկվատությունից. Հովսեփ Խուրշուդյան

Հասարակություն

Ի վերջո, արդյո՞ք մեկ-երկու փողոց փակած եւ Նիկոլ Փաշինյանին անձնական հավատարմությունն ապացուցած պաշտոնյան իրավունք ունի հավակնելու շարքային բայց բազմամյա ստաժ ունեցող ուսուցչից տաս անգամ ավելի բարձր վարձատրություն ստանալու, կամ Սինոփսիսի տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ թոփ ծրագրավորողի չափ վարձատրություն ստանալու:

Նիկոլ Փաշինյանի արդարացումները ինձ անչափ մտահոգեցին: Վտանգ եմ տեսնում, որ վարչապետը սկսում է էլ ավելի հեռանալ հեղափոխական արժեքներից, երբեմն էլ՝ անգամ ադեկվատությունից: Ի՞նչ է նշանակում ԱԺ պատգամավորները միշտ էլ 13-րդ աշխատավարձ են ստացել: Այդ երբվանի՞ց սկսեցիք նախորդների փորձը օրինակելի համարել: 13-րդ աշխատավարձերը, պարգեւավճարները, հավելավճարները պետք է վճարվեն միայն իրենց ուղիղ պարտականությունները գերազանցող հավելյալ արդյունքների հասնելու դիմաց: ՉԱՓԵԼԻ արդյունքների: Ո՞րն է եղել մի-քանի ամիս որպես մարզպետ պաշտոնավարած ՔՊ-ականների չափելի այդ արդյունքը, որը, դեռ մի բան էլ եղել է հավելյալ, իրենց ուղիղ պարտականությունները գերազանցող: Արդյո՞ք միայն այն, որ իրենք, ինչպես Էդուարդ Աղաջանովն է ասում «միջինը օրական 12-14 ժամ աշխատանքային գրաֆիկով են ապրում, չհաշված շաբաթ-կիրակիները»։ Այսինքն` այն, որ պաշտոնի են նշանակվել հաճախ որեւէ մասնագիտական փորձառություն չունեցող մարդիկ եւ իրենց աշխատաժամերը չի բավականացնում իրենց ուղիղ պարտականությունները կատարելու համար՝ հարկատուների փողերո՞վ պետք է փոխհատուցվի: Կամ ո՞րն է եղել այդ պաշտոնյաների արդյունքը: Միայն այն, որ արդյունավետորեն մասնակցել են ընտրություններին՝ ՔՊ-ի բացարձակ հաղթանակը ապահովելու համա՞ր: Բայց ինչո՞ւ պետք է այդ գործունեությունը պարգեւատրվի իմ վճարած հարկերից:

Կամ վարչապետը ասում է, թե հնարավոր չէ հազար դոլարով լավ մասնագետ աշխատանքի հրավիրել գործադիր մարմիններ: Մնում է միայն թվարկի, թե այդ ովքե՞ր են իր նշանակած նախարարներից, փոխնախարարներից, ծառայությունների պետերից, մարզպետերից որ ոչ թե անգամ «բարձր պրոֆեսիոնալ են», այլ գոնե ընդամենը մասնագիտորեն համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոնին: Երե՞քը: Հի՞նգը: Բա մնացա՞ծը: Թե այդ հինգի հովերով մյուս հարյուրին էլ եք որոշել «ձեռի հետ» պարգեւատրել:

Կամ ամենազավեշտալին. Նիկոլ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, թե գիտե՞ք, մարզպետների մոտ անընդհատ սոցիալապես անապահով մարդիկ են գալիս, ապրուստի փող են ուզում, դե նրանք էլ բարի մարդիկ են, չեն կարող մերժել, իրենց գրպանից են տալիս, դրա համար էլ բյուջեից իրենց փող ենք տալիս, որ կարողանան իրենց գրպանից մարդկանց օգնել: Ա՛յ քեզ բան: Հասանք… Ու սա ասում է հեղափոխություն առաջնորդած մարդը: Ու սա ասում է պետական մտածողություն ունեցող մարդը: Փաստորեն, սոցիալապես անապահով խավերի խնդիրները համակարգային, պետական մասշտաբով լուծելու փոխարեն պետք է բյուջեից փո՞ղ տանք ՔՊ-ական պետական պաշտոնյաներին, որ նրանք էլ որոշեն թե իրենց մոտ եկած եւ փող խնդրողներից «իրենց գրպանից» ում օգնեն, իսկ ում՝ ոչ: Էլ «Փարոսն» ինչների՞դ է պետք:

Սոցապ կառույցները ինչների՞դ է պետք: Բարեգործական կազմակերպությունները ո՞ւմ են պետք: Հրե՛ն՝ բյուջեի փողերը վերցրեք եւ անձամբ սկսեք բաժանել անապահով խավերին: Հա, ի դեպ, ինքներդ էլ կորոշեք ով է կարիքավոր, իսկ ով՝ ոչ՝ աչքերից կպարզեք, կամ դեմքերի արտահայտություններից: Ու չմոռանաք աղաղակել սոց.ցանցերում, ձեր ղեկավարած պետական կառույցների պաշտոնական էջերում, լրատվամիջոցներում, որ այդ պարգեւավճարները ծախսել եք բարեգործություններ անելու վրա: Ոնց որ շատերն են արդեն սկսել անել՝ մարզպետներից մինչեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ՝ տաղանդավոր երգիչ ու, պարզվում է նաեւ մեծ բարեգործ՝ պետական միջոցների հաշվին:  Մանթաշովների՜ս մի տեսեք: Սա բարեգործությո՞ւն է, թե անձնական PR, այն էլ պաշտոնական դիրքի եւ պետական միջոցների չարաշահումով: Նման մտածողությամբ ինչո՞վ եք տարբերվում այն օլիգարխներից, որոնց մշտապես քննադատել եք դեռ ընդդիմադիր եղած ժամանակ, թե պետության հարկերը թերի են մուծում ու հետո այդ գումարներով նախընտրական բարեգործություններ անում: Կամ ինչո՞վ եք տարբերվում նույն նախկին հանրապետական մարզպետերից:

Ինձ ճիշտ հասկացեք, ես դեմ չեմ, որ հեղափոխականները նշանակվեն բարձր պաշտոնների, ավելին՝ դրա ջատագովն եմ: Բայց արդյո՞ք հեղափոխականին այսօրվա աղքատ Հայաստանի պայմաններում քիչ է ամսական 1000 դոլար պետական աշխատավարձը՝ իր գաղափարները կյանքի կոչելու համար: Սա ամենանուրբ, բայցեւ՝ ամենաառանցքային հարցերից է: Հեղափոխությունը ենթադրում է, որ հեղափոխականները գաղափարական մարդիկ են, ովքեր երազում են կյանքի կոչել իրենց գաղափարները, իրենց երազանքները՝ Նոր Հայաստան ունենալու համար: Ու եթե հիմա բարձր պաշտոնների տեսքով ստացել են հսկայական պետական լծակներ՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու, երկրում արդարություն, ազատություն, իրավահավասարություն, օրենքի գերակայություն, այլ բարձր արժեքներ հաստատելու համար, ու դեռ մի բան էլ իրենց համար այդ ոգեւորիչ եւ հաճելի գործունեությունը իրականացնելու դիմաց 1000 դոլարի չափ պետական աշխատավարձ են ստանում՝ ապա պետք է որ երջանկության գագաթնակետում հայտնվեին, եւ ոչ երբեք տրտնջային, թե բա 8-ի փոխարեն 12 ժամ ենք աշխատում, ու «ընդամենը» 640.000 դրամ ստանում: Այդպիսի իրական հեղափոխականներ կա՛ն, նրանք շատ են, բայց հիմնականում՝ ՔՊ-ից դուրս: Երբ «Ժառանգությունը» 2007-ին անցավ խորհրդարան՝ մեր պատգամավորները իրենց աշխատավարձի 20-30 (Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում՝ 100) տոկոսը մուտք էին անում կուսակցական բյուջե, որպեսզի հնարավոր լինի մարզերում եւս գրասենյակներ պահել եւ նաեւ տեղերում պարլամենտական վերահսկողություն ծավալել: Հիշեցնեմ, այն ժամանակ պատգամավորի աշխատավարձը 300.000 դրամի կարգի էր:  

Բայց եթե հեղափոխությունը որոշ նորելուկ «հեղափոխականների» համար ընդամենը Սերժի փոխարինումն էր իրենց շեֆով, ապա եթե այժմ՝ կարճաժամկետ կտրվածքով նրանց ախորժակը գուցեեւ հնարավոր լինի հագուրդ տալ պաշտոնական հավելավճարներով եւ պարգեւավճարներով, ապա շուտով, վստահաբար, դա շատ քիչ է լինելու: Ոչ-գաղափարական, նյութապաշտ, պատեհապաշտ մարդու ախորժակը ուտելուց է գալիս: Նման մարդկանց հետաքրքրությունները եթե այսօր Չեխիայի ու Հունաստանի 4 աստղանի հանգստավայրերն են, ապա շատ շուտով նրանք կձանձրանան նման «էժան» վայելքներից, նրանց հաջորդ «հոգեւոր» պահանջը կլինի Բադեն-Բադենի 5 աստղանի սաունաները, վերջում էլ՝ Մոնտե-Կառլոի կազինոները եւ ամենաթանկարժեք թմրադեղերը: Դա արդեն տեսել ենք:

Դեռ սեպտեմբեր ամսին, ավագանու ընտրություններում Ժառանգության ջախջախիչ պարտությունից հետո Ա1+ – ում մի հեռուստաբանավեճի ընթացքում կարծիքս հայտնեցի, որ Հայաստանում իրական հեղափոխական քաղաքական գործիչներին կարելի է մատների վրա հաշվել եւ որ Նիկոլ Փաշինյանը լրջագույն կադրային խնդիր է ունենալու ԱԺ-ի ընտրություններում 80 տոկոս ստանալուց հետո: Դրանից հետո եւս մեկ անգամ չէ, որ ահազանգել եմ, որ հեղափոխական եւ գաղափարական քաղաքական գործիչների մեծ մասը դուրս է մնացել պետական կառավարման համակարգից եւ որ փողոց փակած նորելուկ եւ անհայտ մոտիվացիայով «քաղաքական գործիչներով» հնարավոր չի լինելու ապահովել բազմաթիվ ոլորտների արդյունավետ կառավարում: Կադրային պակասի պրոբլեմը՝ հեղափոխականների առավել լայն (այլ ոչ թե միայն ՔՊ-ական) շրջանակների ներառման ճանապարհով  լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը էլ ավելի խորացրեց ԱԺ ընտրություններից առաջ, երբ հիմնականում զերծ մնաց իրենց ցուցակում ոչ միայն ոչ-քպ-ական քաղգործիչների, այլեւ լավ մասնագետների ներգրավվումից (մի-քանի երջանիկ բացառությունները չհաշված)՝ միայն այն պատճառով, որ «ամեն մեկն իր մասին մտածում է, որ լավագույնն է», բայց իրականում որ իրենց մասին այդ բարձր կարծիք ունեցողները պատրաստ չէին պատկերավոր ասած «հավատարմության երդում» տալ Նիկոլ Փաշինյանին, այսինքն դառնալ «կնոպկա սեղմող», Կառավարության ներկայացրած որոշումները դակող կամակատարներ: Ինչպես պարզվեց հետագայում Նարինե Մկրտչյանի խոստովանություններից, ՔՊ-ում ԱԺ պատգամավորության թեկնածուներին հավատաքննություն անցկացնելու անգամ հատուկ արարողակարգ է եղել:

Դե եթե կադրային հարցում որոշիչը եղել է ոչ թե գաղափարականությունը, հեղափոխականությունը, ազնվությունը եւ պետական կառավարման այս կամ այն ոլորտում իրական կարողություններն ու պիտանելիությունը, եւ այդ ամենի՝ տարիների ընթացքում ապացուցված լինելու հանգամանքը, այլ նախեւառաջ նեղ-թիմային պատկանելությունը, եւ ժողովուրդն էլ այդ ամենի վրա աչք է փակել՝ Նիկոլ Փաշինյանին բացարձակ եւ անվերահսկելի իշխանություն տալով, ուրեմն հիմա մի զարմացեք, որ պետական ռեսուրսները պետք է ուղղվեն նաեւ Նիկոլ Փաշինյանի շատ թիմակիցների՝ հեղափոխության ժամանակ փողոցները փակելու դիմաց վարձատրելուն եւ նրանց նյութական աճող կարիքները բավարարելուն: Հեծանիվով շրջող վարչապետ տեսա՞ք: Էլ չեք տեսնի: Պարզվեց, որ դա ոչ թե համեստության, հանրային միջոցների վրա դողալու եւ դրանք խնայելու, պարզակենցաղության ուղերձ էր սեփական թիմին՝ այլ ընդամենը ժողովրդին ուղղված նախընտրական հնարք:

  1.  Երբ նախկին իշխանությունները կտրեցին Արմեն Մարտիրոսյանի դասախոսական դրույքը Ֆիզկուլտուրայի ինստիտուտում՝ դարձնելով 50 տոկոս, Արմենը երբեք չտրտնջաց դրանից, շարունակելով պայքարել հանուն այսօրվա Հայաստանի՝ լինելով պրոֆեսիոնալ երկարամյա փորձ ունեցող քաղաքական գործիչ: Ու բոլորն են տեսել, թե ոնց էր նա պայքարում, այդ թվում թավշյա հեղափոխության ժամանակ, ի դեպ, լինելով Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ ժողովրդական հանրահավաքային պայքարի սկիզբը դնողներից մեկը դեռ 2018-ի հունվարին՝ Նիկոլի քայլից շատ առաջ: Բայց երբ արդեն հեղափոխական իշխանությունների օրոք, Նոր Հայաստանում, նրա դրույքը է՛լ ավելի կրճատեցին, դարձնելով քառորդ, այն է՝ 70.000 դրամ (տարատեսակ անգրագետ, բայց Նիկոլ Փաշինյանին խիստ հավատարիմ մարզպետների պարգեւավճարներից 10 անգամ քիչ, կամ ՊԵԿ-ի նախագահի քարտուղարուհու ստացած պարգեվավճարից 30 անգամ քիչ)՝ նա պարզապես ստիպված էր թողնել աշխատանքը՝ ի վիճակի չլինելով այդ գումարով պահել իր ընտանիքը: Այն ամենը, ինչ պետք է իմանալ հեղափոխականների տեսակների մասին:  

Հովսեփ Խուրշուդյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին
Ամենադիտված