Հանդիպել եմ Արմեն Աշոտյանի հետ. Մխիթար Հայրապետյան
Գիտություն և Մշակույթ
ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր Ազգային ժողովում աշխատանքային հանդիպում ունեցանք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) Ազգային ժողովի 7-րդ գումարման պատվիրակության կազմով: Ինչպես գիտեք, ընդամենը 1 օր հետո մեկնելու ենք Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին․
Հանդիպման ընթացքում քննարկեցինք կազմակերպչական մի շարք հարցեր, որոշեցինք պատգամավորների մասնակցությունը տարբեր հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև հստակեցրինք տարատեսակ զեկույցներիշուրջ մեր պատվիրակության դիրքորոշումը: Համոզված եմ, որ մեր անկաշկանդ ու նպատակային գործունեության արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա, քանի որ պատրաստվում ենք գործի դնել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը՝ Հայաստանի Հանրապետության շահերն առաջ տանելու համար:
Հավելեմ նաև, որ քիչ առաջ հանդիպել եմ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ:
Խոսել ենք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում նախորդ գումարման հայկական պատվիրակության իրականացրած աշխատանքներից, միջազգային այս հարթակում նախկինում եղած և առաջիկայում մեզ սպասվելիք մարտահրավերներից, մի շարք այլ հարցերից:
Հիշեցնեմ, որ վերջին մեկ և կես տարում հենց Արմեն Աշոտյանն էր գլխավորում Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)