«Ժամանակ». ՊԵԿ-ի «ասողը»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ պարգեւավճարների թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Շատ քննարկվեց հատկապես ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական Սաթինե Գզողյանի պարգեւատրումը։ Նա 2 մլն 763 հազար դրամ պրեմիա է ստացել։
Գզողյանը ֆինանսների նախկին նախարարի գործավարուհին է եղել։ Ներկայումս ինքն էլ, ամուսինն էլ ՊԵԿ-ում են աշխատում։ Մեզ պատմեցին, որ այս տիկնոջ գործառույթը չի փոխվել, թեեւ խորհրդական է ձեւակերպված, բայց գործավարուհի է եւ բավական արտոնյալ կարգավիճակ ունի ՊԵԿ-ում։
Լինելով քարտուղարուհի՝ ինքը եւս քարտուղարուհի ունի։ Նստում է նախարարի աշխատասենյակ հիշեցնող ճոխ աշխատասենյակում, որի ընդունարանում նստում է նրա քարտուղարուհին։ Անգամ տիկնոջ աշխատասենյակի դռանը փակցված ցուցանակի վրա նրա անուն-ազգանվան տառերն են ընդգծված մեծ մյուսների համեմատ։
Մեզ պատմեցին, որ Գզողյանը ՊԵԿ-ում «ասող» է՝ միջնորդում է տարբեր անձանց աշխատանքի տեղավորելու եւ այլ հարցերով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում