Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը 

Աշխատանքային գրավիչ առաջարկների «փտած» էությունը. հայացք ներսից

Հասարակություն

Այսօր գրեթե բոլորն էլ բախվում են աշխատանք որոնելու բարդ և ժամանակատար գործընթացին: Եթե նախկինում աշխատանքային հայտարարությունների համար մարդիկ թերթեր էին գնում, ապա այժմ աշխատանքային «գրավիչ» առաջարկներով պարզապես ողողված է համացանցը։ Հանդիպում ենք հայտարարությունների՝ նման բովանդակությամբ․ «Կազմակերպությանն անհրաժեշտ են մինչև 50 տարեկան բարձրագույն կրթությամբ, ցանկացած ոլորտում նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք» կամ «Միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն աշխատանքի է հրավիրում․․․», «Աշխատանք ազատ գրաֆիկով։ Բարձր աշխատավարձը երաշխավորվում է․․․»։  Աշխատանք որոնողները գոնե մեկ անգամ տրվել են նման հայտարարության գայթակղությանը և զանգահարել նշված հեռախոսահամարով։ Թվում է, թե սա այն է, ինչի մասին երազում են բոլորը։ Սակայն հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանում այսքան շատ գործազուրկների թիվը։

ԼՈՒՐԵՐ․com-ին ևս հետաքրքրեց այդ հարցը և մեր թղթակիցը զանագահարեց նշված մի քանի հեռախոսահամարներով։ Ոչինչ չասող մեկնաբանությամբ՝ խոսափողի ետևում գտնվող բարեհամբույր ձայնով անձնավորությունը կցկտուր ներկայացնում է աշխատանքի բնույթը։ «Միջազգային խոշոր կազմակերպության հայաստանյան գրասենյակում ադմինիստրատիվ աշխատանք, հեռախոսազանգերի և հարցազրույցների վարում․․․»։ Դե ինչ, գրանցվում ենք, որպեսզի տեսնենք, թե այդ «երկնքից ընկած» առաջարկի համար ում ենք պարտական, և/կամ ավելի ճիշտ՝ ինչպե՞ս հենց մեզ բախտ վիճակվեց օգտվել այդ եզակի հնարավորությունից։ Ահա ներս է մտնում երիտասարդ մի կին, որը սահուն և անվրեպ ներկայացնում է TIENS՝ «Թռչող առյուծ» կազմակերպությունը։ Սենյակում նստած են շուրջ 10 «բախտավորներ», որոնց արգելված է ընդհատել այդ երկար և ոչինչ չասող ճառը և հարցեր տալ, մինչև որ կինը կավարտի իր ելույթը, ավելին՝ արգելված է որևէ գրառում կամ նշում կատարել թղթի վրա։ Ընկերությունը ներկայացվում է որպես աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկը, սակայն վայրը, որտեղ նրանք մարդկանց լավ կյանք և հարուստ լինել են քարոզում, ասենք, բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում գտնվող գույնզգույն և կիսակահավորած մի տարածք է։

Շարունակենք: Շուրջ  մեկ ժամ այդ ընկերության հաջողությունների մասին լսելուց, ինչպես նաև գործարար, գրող Ռոբերտ Կիյոսակիի գրքից մեջբերումների և հաջողության բանալին գաղտանզերծելուց հետո, վերջապես հասկանում ենք, թե ինչ սարդոստայն ենք ընկել։ Նրանք ներկայացնում են, որ իրենց աշխատանքը «ցանցային մարքեթինգ» չէ․ թեպետ ցանց են ստեղծում, և այդ ցանցում մարդ ներգրավելով՝ աշխատավարձ ստանում: Հաջորդ դասերին մասնակցելու համար պետք է վճարել 5000 դրամ «աբոնենտային» գումարը։ Իսկապես ծիծաղելի է, երբ աշխատանք որոնողն է իր գործատուին վճարում։ Այստեղ, սակայն, զավեշտը չի վերջանում. նրանք նախնական գումար չեն վերցնում, այլ պարզապես համոզում են գնել իրենց աստղաբաշխական թվերով դեղերն ու վիտամինները, որոնք հնարավոր չէ գնել ո՛չ օնլայն պատվիրելով, ո՛չ էլ դեղատներից կամ խանութներից։ Սա ևս հետաքրքիր գործընթացով է կատարվում։

Համոզելու համար հրավիրվում է հատուկ մասնագետ՝ իբրև բժիշկ, որն իսկապես իրենից կախված ամեն ինչ անում է, որ ներկայացնի իրենց ապրանքը՝ մարդու ներաշխարհի վրա ազդելու ճանապարհով։ Գնում եք իրենց ապրանքը և «դառնում եք առողջ և գեղեցիկ»։

Այստեղ նկատելի է խիստ արտահայտված հոգեբանական ճնշում, քանզի նրանք պարզպես ուղեղի լվացմամբ են զբաղվում՝ ինչպես աղանդավորական կազմակերպությունները՝ անընդհատ կրկնելով, թե կյանքը հիասքանչ է, իսկ իրենք ահռելի թվեր են աշխատում։ Միայն այսպես կոչված ուղեղի լվացման երրորդ դասից հասկանալի է դառնում աշխատանքի սկզբունքը՝ ներգրավում ենք ամենաքիչը10 մարդու և նրանց նույն քարոզչական մեթոդներով «ստիպում»՝ յուրաքնչյուրն իր հերթին 10 մարդ ներգրավի․ այսպես ստեղծվում է բուրգը։ Այո՛, հաճախորդ ներգրավելուց հսկայական շահույթ, բնականաբար, կունենան բուրգի ամենավերևում կանգնածները, սակայն միայն նոր ներգրավված մարդկանց միջոցով է հնարավոր գումար վաստակել՝ օգտվելով նրանց անտեղյակությունից։ Այս ամենից ընդհանրական պատկեր ստանում ենք, երբ ամենաքիչը 3000 դոլար ամսական եկամուտ ստանալու խոստումներ տվող կինը խոստովանում է, որ երկու տարվա մեջ դեռևս կարողանում է 200 դոլար աշխատել։

Փաստ է, որ միայն վերոնշյալ կազմակերպությունը չէ, որ նման «աննխադեպ» առաջարկներով է հանդես գալիս։ Դեպքերը բազմաթիվ են, որ մարդիկ դարձել են նմանատիպ կազմակերպությունների խաբեության զոհը՝ հավատալով խոշոր գումարներ աշխատելու՝ նրանց գայթակղիչ առաջարկին։ Herbalife, Qnet, Oriflame, Faberlic և այլ շատ  կազմակերպությունները ծանոթ են շատերին։

«Աշխատանք տնից։ Անհրաժեշտ է միայն համակարգիչ․․․» «Աշխատեք 4 ժամ և ստացեք աշխատավարձ՝ սկսած 120 000 դրամից», «Աշխատանք տնից. կարող են դիմել երեխա ունեցող մայրերը...»։ Այսպիսի բովանդակությամբ տեքստեր կարող է ստանալ գրեթե յուրաքանչյուր ֆեյսբուքյան օգտատեր։ Մեկ օրվա մեջ, հավանական է՝ նույն օգտատերը ստանա նույն բովանդակությամբ շուրջ 15 նամակ։ Բազմաբնույթ հարցեր են առաջացնում այսպիսի նամակները՝ մի՞թե հնարավոր է աշխատել այդքան քիչ և վաստակել նույնքան, որքան ամբողջ ամիս տքնաջան աշխատելու դեպքում է հնարավոր։ Եվ հենց այստեղ բախվում ենք խաբկանքի ամենավառ օրինակին:

Այստեղ կա մեկ այլ մտահոգիչ երևույթ՝ Հայաստանում այսպիսի կազմակերպությունները կարողանում են գործել նաև հարկային վերահսկողությունից դուրս և արտոնյալ պայմաններում:

Եթե, այնուամենայնիվ, հայտնվել եք նման իրավիճակում և ցանկանում եք հասկանալ՝ ուզո՞ւմ եք կազմել ցանցային մարքեթինգի բուրգի մի հատված, պետք է նախ հասկանաք՝ որն է կեղծ ցանցային մարքեթինգը։

Եթե վելուծում եք և հասկանում, որ միայն մարդկանց ներգրավելով կարող եք գումար աշխատել և ոչ վաճառքից, ապա դուք գործ ունեք դասական կեղծ ցանցային մարքեթինգի հետ, որտեղ ձեր ամենամեծ վնասը ձեր շահագործվելն է։

Արդյունքում ստացվում է՝ դուք գումար եք ներդնում ինչ-որ մեկի աճի կամ եկամտի համար, իսկ ձեր անփորձությունից օգտվում են բուրգի վերևում կանգնած մարդիկ։ Վերջում դուք ունենում եք ձեզ համար ոչ պիտանի ապրանք, լինում եք խաբված և կորցնում եք ինչ-որ քանակի գումար։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն աշխատանք որոնողներին հորդորեց ստուգել աշխատանքային հայտարարության մեջ առկա տվյալները՝ աշխատավայրի և պարտականությունների մասին․ «Ինչքան քիչ բան են ձեզ ասում, այդքան ավելի է մեծ է հավանականությունը, որ մի բան այն չէ: Նորմալ գործատուն թաքցնելու բան չունի: Պետք է նշվի աշխատավայրի հասցեն, գումարի չափը, թեպետ հաճախ կարող է գումարի չափը գրված չլինել. ավանդույթ է դարձել Հայաստանում՝ չնշելը գումարը: Եթե հստակ չգիտեք՝ օֆիսը որտեղ է, ապա արդեն կասկածելի է դա: Աշխատանքային պարտականությունների մեջ, եթե ներկայանում է միջազգային կազմակերպություն, իսկ պահանջում են օֆիսային աշխատանք, սա ոչինչ չասող հայտարարարություն է և էլի մեծ է հավանականությունը, որ ձեզ ներգրավում են «աֆյորայի» մեջ կամ չնչին գումար եք ստանալու մեծ աշխատանքի դիմաց»:

Փորձագետի կարծիքով՝ այս խնդիրը պետք է մտնի իրավական ոլորտ: «Քանի որ Հայաստանում աշխատանքային գլոբալ խնդիրը լուծված չէ, այդ պատճառով նման խնդիրներ են ստեղծվում: Այստեղ խնդիրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է իր ձեռքը վերցնի և ստուգումներ անցկացնի, ինչպես հարկայինն է անցկացնում: Այդպես միայն կբացահայտվեն խարդախ գործատուները: Այլ տարբերակ չկա. մարդիկ այսօր հացի խնդիր ունեն, աշխատանքի խնդիր ունեն, ինչքան էլ ուղղություն տաս՝ միևնույնն է՝ գնալու են, փորձելու են»,- հավելեց Մարտիրոսյանը:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները
Ամենադիտված