Արժանի չէինք նման արդյունքի. Էմերին` «Արսենալ»-ի պարտության մասին
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդ»-ից կրած պարտությունը:
«Մենք ունեին շատ պահեր որոնք չկարողացանք իրացնել: Այդ պատճառով էլ արդյունքն այսպիսին է: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հիմա լավ մարզավիճակում է: Բայց մենք արժանի չէինք նման արդյունքի: Չնայած որ պարտվեցինք` ես գոհ եմ: Հիմա մեր նպատակը Պրեմյեր լիգան է: Մենք ցանկանում ենք կենտրոնանալ այդ մրցաշարի վրա»-նշել է մարզիչը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմը Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում 1:3 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և դուրս մնացել պայքարից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում