Հերացու փողոցում 3-րդ հարկի բաց պատշգամբից բետոնե կառուցատարրեր են թափվել
Արտակարգ Պատահար
Այսօր Երևան քաղաքի Հերացու փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բաց պատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվել են ու թափվել են 1-ին հարկում գտնվող գրասենյակի մուտքի մոտ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը և նշեց, որ դեպքից տուժածներ չկան. փողոցում այդ պահին մարդ չի եղել։
«Ահազանգ է եղել, որ պատշգամբը պատից 2 սմ չափով հեռացված է։ Փրկարարները մոտեցել են դեպքի վայր, սահմանազատում են արել տարածքը մարդկանցից, որպեսզի ընկնելու վտանգ չլինի։ Պատշգամբից մանր բեկորներ են ընկել։ Տուժածներ չկան»,- ասաց Ասիլյանը:
ԱԻՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել և թափվել են մոտ 0.2 քմ բետոնե կառուցատարրեր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում