40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ինքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնի ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա 

Մասնագետը «քարսիթերը» պարտադիր է համարում տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հասարակություն

ՀՀ արդարադատության նախարարության նախագիծը, համաձայն որի՝ մինչև 12 տարեկան երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս «քարսիթի» օգտագործումը պարտադիր է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը թերի և անվերահսկելի է համարում: Այս մասին Պեդանյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

«Իրականում շատերը լավ տեղյակ չեն ամբողջական նախագծից և լայն հնչեղություն են ստացել այն հրապարակումները, որտեղ ասվում է, որ մինչև 12 տարեկան երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս«քարսիթի» օգտագործումը պարտադիր է: Օրինագիծը շատ ավելի լայն է, քան հանրային քննարկումներ առաջացրած «քարսիթի» գաղափարը։ Նախագծում հստակ գրված է՝ մինչև 7 տարեկան երեխաների ամրակապումը հատուկ անվտանգության միջոցներով պարտադիր է, իսկ 7-12 տարեկանների դեպքում պարտադիր է՝ կախված հասակից, քաշից»,- նշեց Պեդանյանը և հավելեց, որ 12 տարեկան երեխաների համար«քարսիթի» օգտագործումը սահմանված չի բոլոր դեպքերում, այլ՝ երբ երեխային նստեցնում են մեքենայի առջևի նստատեղին՝ վարորդի կողքին:

Անդրադառնալով նախագծի ֆինանսական կողմին՝ նա նշեց, որ ճիշտ կլիներ, եթե պետությունը որևէ կերպ սուբսիդավորեր կամ վճարվող մաքսատուրքերի գումարի մի մասը հատկացվեր «քարսիթ» ձեռք բերելու համար:

«Մի խնդիր կա, որ այս օրենքը հնարավոր չէ վերահսկել: Հայաստանում ավտոմեքենաների հետևի ապակիները թույլատրվում է մգեցնել, հետևաբար ճանապարհային ոստիկանը չի կարող տեսնել՝ արդյոք այդ մեքենայում երեխա կա, թե ոչ և նա հատուկ անվտանգության միջոցներով ամրակապված է, թե ոչ»,- ընդգծեց«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրը և հավելեց, որ Հայաստանում լավ որակի «քարսիթերն» արժեն մոտ 40 հազար ՀՀ դրամ:

Երթուղային տաքսիներում, ավտոբուսներում երեխաների՝ ծնողների գրկում նստելը Դավիթ Պեդանյանը նույնպես մեծ խնդիր է համարում: «Հասարակական տրանսպորտը Հայաստանում առհասարակ առանձին թեմա է: Արտոնագրման ժամանակ տաքսիների համար նույնպես պարտադիր չէ, որ դրանք պատշաճ կարգով ապահովեն երեխաների ու հաշմանդամների տեղափոխումը։ Հաշմանդամների համար ընդհանրապես չկա։ Օրենքը պետք է տարածվի բոլոր տրասնպորտային միջոցների վրա»,- ասաց մասնագետը:

ՀԿ-ի համահիմնադիրն ընդգծեց, որ իրենք պատրաստվում են ակցիա իրականացնել, որպեսզի այն մարդիկ, ովքեր արդեն չեն օգտագործում իրենց երեխաների համար գնած «քարսիթերը», նվիրեն իրենց, իրենք էլ տրամադրեն այն անձանց, ովքեր հնարավորություն չունեն գնելու:

ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել իր ավելի վաղ ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները եւ ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Գործող կարգավորումներով մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, փաստորեն 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով:

Այժմ առաջարկվում է մինչեւ 7 և 7-12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, սահմանել առանձին պահանջներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին
Ամենադիտված