ՃՏՊ Մինսկի փողոցում. երկու քաղաքացի մահացել է
Հասարակություն
Հունվարի 26-ին, ժամը 15:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ Մինսկի փողոցում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով 2 քաղաքացի մահացել է (Մ. Հ., 1956 թ. և մոտ 25 տարեկան անձը չպարզված քաղաքացի), իսկ 2-ը՝ (Ա. Մ., 2001 թ. և Ա. Ա., մոտ 20 տարեկան) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով՝ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ.-ը՝ ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել, այնուհետև կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, իսկ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տուժածների և մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում