ՃՏՊ Սարալանջի պողոտայում. կա տուժած
Հասարակություն
ունվարի 26-ին, ժամը 17:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ թաղամասից դեպի Սարալանջի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի թիվ 190 տան մոտակայքում «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում