ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների 

ՄԻՊ-ի պարզաբանումը` Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի կապակցությամբ

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ են տարածել հունվարի 26-ին կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի կապակցությամբ։ 

Պարզաբանման մեջ նշված է. «Պաշտպանի հանձնարարությամբ՝ այցերը Մ.Եղիազարյանին ազատությունից զրկման վայրում եղել են պարբերական, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Մասնավորապես, Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, տեղի է ունեցել այց Ձերբակալված անձանց պահելու վայր, իսկ նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու նույն օրը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ստուգվել են նրա պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում Մ.Եղիազարյանը Պաշտպանի ներկայացուցչի խնդրանքով վերջինիս է տրամարդել իր փաստաբանի տվյալները՝ նրա հետ կապ պահպանելու համար:

Սկզբնական առանձնազրույցի ընթացքում Մհեր Եղիազարյանը բարձրացրել է իր վերաբերյալ քրեական գործով բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության հարց և նշել, որ հայտարարել է հացադուլ: Մ.Եղիազարյանը նաև նշել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ իր տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ սահմանվել է անհիմն արգելանք: Ըստ Մհեր Եղիազարյանի՝ արտաքին աշխարհի հետ կապից զրկված լինելու պատճառով իրեն պատկանող «Haynews.am» լրատվամիջոցը կրում է ֆինանսական վնասներ և կարող է փակվել: Դրանից բացի, Մ.Եղիազարյանը տեղեկացրել է նաև, որ ունի երկրորդ խմբի հաշմանադամություն՝ պայմանավորված սիրտ-անոթային հիվանդությամբ, և ընտրված խափանման միջոցը համատեղելի չէ իր առողջական վիճակի հետ:

Մ.Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման ընթացքում կապ է պահպանվել նաև նրա որդու հետ, որն էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին է տրամադրել նրա հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի պատճենը:

Այցի և առանձնազրույցի արդյունքներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն, որով ներկայացվել են նշված բոլոր հարցերը:

Մասնավորապես, բարձրացվել են նախաքնության մարմնի փոփոխության վերաբերյալ Մ.Եղիազարյանի պնդումները, ինչպես նաև պարզաբանում է պահանջվել առ այն, թե ինչով է պայմանավորված մերձավոր ազգականների հետ նրա տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելանքը: Բարձրացվել է այդ արգելանքի վերացման հարց:

Նշվածից բացի, առաջադրվել է հարց՝ կապված Մ.Եղիազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ կալանքի փոփոխության հետ՝  նկատի ունենալով նրա առողջական վիճակը: Քրեական հետապնդման մարմնին է ուղարկվել նաև նրա հաշմանդամության խումբը հավաստող փաստաթուղթը` այն բարձրացնելով  կալանավորված անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու նպատակով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» թիվ 1636 որոշմամբ սահմանված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության նշանակումը քննարկելու համատեքստում:

Քրեակատարողական ծառայությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Մհեր Եղիազարյանի պահման պայմանների հետ կապված հարցեր: Նրա առողջական վիճակի հետ կապված հարցերը ներկայացվել են ՔԿՀ բուժանձնակազմի քննարկմանը:

Մհեր Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2018 դեկտեմբեր  և 2019 թվականի հունվար ամիսներին շարունակել է նրան այցերը ազատությունից զրկման վայր: Պահպանվել է պարբերական կապը Մհեր Եղիազարյանի որդու և փաստաբանի հետ:

Հերթական այցը Մ.Եղիազարյանին տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 21-ին: Այցի պահին նա գտնվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում և տեղեկացրել է, որ հունվարի 17-ին դադարեցրել է հացադուլը: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից բարձրացվել է Մ.Եղիազարյանի բժշկական հսկողության հարցը՝ կապված հետհացադուլային առողջական վիճակի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Մ.Եղիազարյանը գտնվում է ՔԿՀ բուժանձնակազմի մշտական հսկողության ներքո: Մհեր Եղիազարյանն ինքը հայտնել է նաև, որ չնայած փորձում է սնունդ ընդունել, բայց ընդունումից հետո իր մոտ սկսվում են փսխումներ: Այս կապակցությամբ ՔԿՀ-ն պարզաբանել է, որ Մ. Եղիազարյանի մոտ հացադուլի հետևանքով առկա է մարսողության համակարգի խանգարում ու դա վերականգնելու համար նաև իրենց կողմից առաջարկվել է թեթև սննդի ու ապուրների օգտագործում:

Մհեր Եղիազարյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տվյալները կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատմամբ, աշխատակազմում գործում է քրեակատարողական հիմնարկներ այցերի իրականացման հստակ համակարգ: Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունենում անազատության մեջ գտնվող մարդկանց հետ, որի արդյունքում լուծվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ։

Ազատությունից զրկման վայրերի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Պաշտպանի աշխատանքն իրականացվում է միջազգայնորեն ընդունված հատուկ սկզբունքներով ու ոչ միշտ է կրում հրապարակային բնույթ։

Մհեր Եղիազարյանի գործով Պաշտպանի ձեռնարկած միջոցների վերաբերյալ ընթացիկ պարզաբանումներ են տրվել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար հետաքրքրվել են նրա առողջական վիճակով։

Խիստ անընդունելի է, որ մինչ օրս գոյություն չունի ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ձերբակալվածների, կալանավորվածների կամ ազատազրկման դատապարտվածների մահվան դեպքերի կանխարգելման ծրագիր կամ ռազմավարություն: Ցավոք, տարիներ շարունակ պրակտիկան միայն սահմանափակվում է անհատական դեպքերով քննության իրականացմամբ: Մինչդեռ, ինչպես հետևողականորեն նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի բոլոր զեկույցներում ու դիրքորոշումներում, այդ գործերից յուրաքանչյուրով պետք է վերլուծվեն մահվան յուրաքանչյուր դեպքի պատճառներն ու նպաստող պայմանները, մշակվի և հաստատվի մահվան որևէ դեպք թույլ չտալուն ուղղված ծրագիր: Սա է պետության պոզիտիվ պարտականության պահանջը ազատությունից զրկված անձի կյանքի իրավունքի երաշխավորման հարցում:

Ազատությունից զրկման վայրերում ու մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկվածների առողջության պահպանման ու նրանց կյանքի իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծված են Պաշտպանի կողմից համապատասխան փաստաթղթերում, իսկ առաջարկները ներկայացված են իրավասու մարմիններին:

Պաշտպանն իր իրավասության սահմաններում ձեռնարկում է բոլոր միջոցները առկա բոլոր խնդիրների լուծմանը նպաստելու համար»:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրում
Ամենադիտված