Միչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու դեպքում մյուս ծնողի և երեխայի ներկայությունն անձնագրային ծառայությունում պարտադիր չէ
Հասարակություն
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ միչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու դեպքում մյուս ծնողի և երեխայի ներկայությունն անձնագրային ծառայությունում պարտադիր չէ:
«Երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար անձնագրային ծառայություն ներկայացել էին երկու ծնողը, իրենց մանկահասակ երեխայի հետ:
Տեղում քաղաքացիներին պարզաբանվում է, որ միչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու դեպքում մյուս ծնողի և երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պարտադիր չէ: Կարող էր ներկայանալ միայն մեկ ծնողը՝ ներկայացնելով փաստաթղթերը:
Երեխան ներկայանում է միայն բիոմետրիկ անձնագիր ստանալու դեպքում, որպեսզի տեղում իրականացվի լուսանկարահանումը»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում