Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

«Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե թշնամին որ ժամին կգա»․ Էջմիածնում բանակի օրվա առիթով պատարագ է մատուցվել

Հայաստան

Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ-մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ հունվարի 27-ին մատուցվել է Ս. Պատարագ:

Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

Սրբազան արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ: Այս մասին  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից

Սուրբ Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ ի մասնավորի նշելով, որ հայ քրիստոնյան թե՛ հոգևոր, թե՛ առօրյա կյանքում և թե՛ ծառայության մեջ մշտապես պետք է լինի արթուն, որովհետև զգոնությունը թուլացնելու, թմրելու ու ննջելու իրավունք չունի, այլապես անխուսափելի կորուստներ կունենա: «Սակայն ինչպես որ չարը՝ սատանան է փորձում քրիստոնյա մարդու զգոնությունը թուլացնել, ուշադրությունը շեղել փրկության գերխնդրից շեղելու համար, այդպես էլ մեր մարմնավոր թշնամին է փորձում մեր ընդհանուր, այդ թվում՝բանակի ուշադրությունը շեղել և մեր արթնությունը չեզոքացնել զանազան ճանապարհներով ու ստոր միջոցներով: Հետևաբար այս կոչնարդիական է բազմապատիկ չափով և միշտ հնչում է այսպես. «Արթո՛ւն կացեք և պատրա՛ստ եղեք, որովհետև չգիտեք, թե թշնամին որժամին կգա»:

Արթնության և թշնամուն դիմագրավելու այս կոչը երեք մակարդակ ունի՝ անհատական, ընտանեկան ու պետական, և այս մակարդակներիցև ոչ մեկում ծուլությունն ու թմբիրը, ինչպես նաև «ութերորդ մահացու մեղք» անտարբերությունը, «այս խնդիրն ինձ չի վերաբերում»-ը տեղչունեն. դրանք ուղղակի անթույլատրելի են:

Անհատական պատրաստության ու զգոնության լավագույն օրինակներից մեկը հենց զինվորականի կերպարն է՝ անկախ աստիճանից: Ծառայության ողջ ընթացքում զինվորի գոտին կապված է, որ խորհրդանշումէ ամեն վայրկյան թշնամուն դիմագրավելու և մարտի նետվելու նրա պատրաստակամությունը: Այդ պահը հեռու է, թե մոտ՝ ոչ ոք չգիտի: Ով ժամը գիտի, կարող է անհրաժեշտ պահին հսկել, իսկ ով չգիտի, ամենժամ պիտի հսկի: Մեր դեպքում երկրորդն է, ուստի, հայ զինվորն ու զորականը զօրուգիշեր են հսկում և պատվով կատարում իրենց ծառայողական պարտականությունները՝ իրենց զրկելով բաղձալի հանգստինույնիսկ կարճատև պահերից: Գոտին մեջքներին կապած ու ճրագը վառած (հմմտ. Ղուկ. ԺԲ 35) սպասելը, ավետարանական պատմության նմանությամբ, նշանակում է հանգստի չտրվել, որովհետև երբ ցկյանսծառայության ժամկետը լրանա, այն ժամանակ միայն ծառաները, մեր դեպքում՝ զինվորն ու զորականը, կարող են գոտիներն արձակել, ճրագները մարել ու գիշերային հանգիստը վայելել:

Գաղտնիք չէ, որ մենք բանակ-ժողովուրդ ենք, բանակ՝ նորածնից մինչև ալեհեր ծերունի, իսկ այդպիսին լինել մեզ պարտադրել է պատմական մեր բարդ ճանապարհը, ուստի վերը նկարագրված ձևով ուղղակիպարտավոր ենք միշտ արթուն հսկել՝ բոլորով զինվոր դարձած՝ երբեք գոտիներս չթուլացնելով: Այդպիսի զգաստության ու արթնության պահերը ազգի լինել-չլինելու օրերին ակնհայտ ու անուրանալի արդյունքեն տվել, ուստի և իբրև հավիտենական օրինակ մեր աչքի առջևից չպիտի հեռացնենք», - ասել է Սրբազան Հայրը՝ հորդորելով արթնություն պահելու, զգոն ու սթափ մնալու հարցում մշտապես աղոթքի կանգնել, քանի որ աղոթքը մտքին պարզություն ու զորություն է հաղորդում և մղում միակ ճիշտ որոշումը կայացնելու, ինչը շիտակ լինելուց զատ՝ հաճելի է նաև Աստծուն:

Վերջում Վրթանես Սրբազանը, շնորհավորելով ներկաներին Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ, մաղթել է, որ մշտապես արթուն լինեն, համարժեք գործերով ու քայլերով դիմագրավեն թշնամու ոտնձգությունները՝ գոտեպնդված մարմնավոր ու հոգևոր սպառազինությամբ: 

Ս. Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին Երկնավոր Տիրոջը Հայաստան աշխարհի խաղաղության ու անսասանության և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար: Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Հայրապետն օրհնել է սպայական անձնակազմին ու զինվորներին բաշխվելիք «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշանները:

Ապա Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խնդրանքին, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների:

Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել  Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին, Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին, ՀՀ ՊՆ ԲՍԽ խմբի անդամ գենարալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Աղասի Բագրատունյանին, ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին և ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Կիրակոսյանին: Վեհափառ Հայրապետը նաև «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշաններ է հանձնել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, պաշտպանության նախարարի տեղակալներին, վարչության պետերին ու բարձրաստիճան սպաներին:

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացել են պարգևների:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով են պարգևատրվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ է հանձնվել Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանին, Արարատյան Հայրապետական թեմի Երևան քաղաքի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանին, գնդերեցներ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանին ու Տ. Երեմիա քահանա Սարգսյանին: «Դրաստամատ Կանայան» մեդալ է շնորհվել գնդերցներ Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ստեփանյանին, Մանվել սարկավագ Սարգսյանին և Հակոբ սարկավագ Մալխասյանին:

Շնորհաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելով ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին Բանակի օրվա կապակցությամբ, ուրախությամբ արձանագրել է, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել բանակին նվիրված տոնը Մայր Աթոռում սկսել աղոթքով՝ Հայրենիքի ու նրա պահապանների համար Երկնավոր Տիրոջից հայցելով խաղաղություն և ոգու անսասանություն: Նորին Սրբությունը Հայոց բանակի քաջազուն մարտիկներին մաղթել է, որպեսզի Ամենակալ Տերը մշտապես ամուր պահի նրանց բազուկը և երբեք չխաթարվի Հայոց աշխարհի սահմանների խաղաղությունը:

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարը, շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին, շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին զինվորականների նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար: Դավիթ Տոնոյանը կարևորել է գնդերեցների ծառայությունը ՀՀ զինված ուժերում, նաև վստահեցրել, որ Հայոց բանակի քաջարի զինվորները հանդարտ հոգով և անսասան հավատով անելու են առավելագույնը հանուն Հայրենիքի պաշտպանության:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված