Բանակում չեն լինելու ոչ մի անկոչ, ինքնակոչ առաջնորդներ․ Դավիթ Տոնոյան
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բանակում զինվորների շրջանում տիրող կրիմինալ մթնոլորտին․
«Ես չեմ կարող բացառել, որ բանակում միջանձնային հարաբերություններում չեն լինում այդպիսի դրվագներ:
Հասկանում եք՝ 18-ից 27 տարեկան երտասարդ տղաներ են, ամեն ինչ արվում է իրենց կարգապահությունը բարձրացնելու, միջանձնային հարաբերությունների որակը բարձրացնելու ուղղությամբ, բայց լինում են դեպքեր:
Ինչ վերաբերում է կրիմինալին՝ դրա դեմ մեծ պայքար է գնում: Այսինքն՝ չեն լինելու ոչ մի անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: Այդ իսկ պատճառով և՛ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում, և՛ կրտսեր սպայական կազմի գործունեությունն է լինելու ավելի հստակ»,-նշել է նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում