Իսկ ո՞վ է ասել, որ ես նեղացած եմ իշխանություններից․ Սեյրան Օհանյան
Քաղաքական
Ես ոչ ոքից նեղացած չեմ։ Այս մասին հունվարի 28-ին Բանակի օրվան նվիրված միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նախ շնորհավորեց զինվորներին ու ազատամարտիկներին՝ Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ, այնուհետև, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին, Օհանյանը նշեց, որ դատաիրավական համակարգը և փաստաբանական խմբերն արդեն զբաղվում են այդ հարցով. «Մենք մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն։ Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,- նշեց նախկին նախարարը:
Մարտի 1-ի գործի հետ կապված Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակը ներգրավված է եղել հետընտրական արտակարգ դրության մեջ, և դա եղել է արտակարգ դրության հրամանագրի ստորագրումից հետո։ Այդ ընթացքում ոչ մի բախում չի եղել։
Հարցին, թե նեղացա՞ծ է ներկայիս իշխանություններից, Օհանյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասել, որ ես նեղացած եմ իշխանություններից»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել