Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին Բուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի 75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տուն Ռուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումները 

Արմեն Գրիգորյանը այցելել է զորամաս ու պարգևատրել զինվորականների

Հայաստան

 ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 28-ին այցելեց N զորամաս` անձնակազմին շնորհավորելու և պարգևատրելու նպատակով։ Զորամասում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես եկավ ելույթով։

«Հարգելի՛ պարոն գնդապետ, պարոնա՛յք սպաներ, սիրելի՛ զինվորներ,

Բոլորիդ շնորհավորում եմ Զինված ուժերի ձևավորման օրվա առթիվ: Չնայած նրան, որ մենք այս տարի նշում ենք ՀՀ ԶՈՒ կազմավորման 27- ամյակը, իրականում Հայկական բանակը նույնքան հին է, որքան հայ ժողովուրդը: Պատմության ընթացքում հայ ժողովրդի անվտանգության և ֆիզիկական գոյության գլխավոր երաշխավորը մշտապես եղել է հայկական բանակը: Մեզ պարտադրված պատերազմներում բանակը վճռական դեր է խաղացել պետականության պաշտպանության և պահպանման գործում: Եվ փորձը ցույց է տվել, որ երբ հայ ժողովուրդը կորցրել է ուժեղ բանակ ունենալու կամքն ու ռեսուրսները, բախվել է նախ՝ պետականության կորստի, ապա և՝ բնաջնջումների հետ: 

Ընդհանրապես, պատերազմները նույնքան հին են, որքան մարդկությունը: Եվ նույնիսկ մարդու ստեղծած ամենահրեշավոր երևույթի` պատերազմի մասին մտածելիս մարդկությունը ստեղծել է արդար պատերազմի գաղափարը: Այդ գաղափարը բազմաբովանդակ է, սակայն հիմնասյուներից մեկն այն է, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմը արդար է:


Արցախի համար մղված պայքարը ևս տեղավորվում է ինքնապաշտպանական և արդար պատերազմի գաղափարի համատեքստում: Արցախի պատերազմը մեզ պարտադրել են: Մենք պատերազմ չենք հայտարարել ոչ ոքի, մենք հայտարարել ենք ազատ ապրելու ցանկության մասին, բայց այդ գաղափարի հետ հաշտ չլինելով՝ մեզ պատերազմ են հայտարարել, և մենք ստիպված ենք եղել պաշտպանել մեզ և մեր ազատությունը:

Ժամանակակից հայկական բանակը ձևավորվել է հենց Արցախի պատերազմում: Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց ջանքն ու եռանդն են դրել այդ պատերազմում։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր Արցախի պաշտպանության համար զոհել են իրենց կյանքը:

Սիրելի՛ սպաներ ու զինվորներ:

ՀՀ Սահմանադրությունը Ձեզ լիազորել է ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Սա ամենապատվաբեր, միևնույն ժամանակ ամենադժվար ու պատասխանատու գործն է: Դուք ոչ միայն անառիկ եք պահում մեր երկրի տարածքը, այլև պաշտպանում եք մեր ազատությունները, Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը և ինքնիշխանությունը:

Համոզված եմ, որ բոլորիս համար ոչ միայն Արցախի պատերազմի հաղթանակն է ուսուցողական, թե ինչպես այդ պատասխանատվությունը ճիշտ ձևով կատարել, այլ նաև վաղ անցյալի մեր պատմությունը:

Ինձ համար օրինակելի է Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը: Ես այն բախտավորներից եմ, ով հնարավորություն է ունեցել նրան մոտիկից ճանաչել: Մի անգամ հայրս կարճ ժամանակով վերադառնալով տուն, պատմեց, որ Մոնթեի հրահանգով ադրբեջանցի է տարել հիվանդանոց: Այդ տարիքում դժվար էր հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք թուրք տանում հիվանդանոց` վիրահատելու, երբ պատերազմի մեջ ենք նրանց հետ: Բայց հետադարձ հայացք գցելով` հասկանում եմ բոլոր պայմաններում մարդ մնալու նրա յուրօրինակ տաղանդը:

Մեզ համար նաև ուսուցանելի է Պապ թագավորի փորձը, որը, հենվելով վերակազմավորվող բանակի վրա, կարողացել է հաղթանակ տանել Ձիրավի ճակատամարտում և վերականգնել թագավորության անկախությունը: Պապ թագավորը, երկրում լրջագույն բարեփոխումներ իրականացնելով, բարձրացրել է բանակի կարողությունները՝ դրանով իսկ ապահովելով երկրի անվտանգությունը: Նրա գործունեությունը օրինակելի է մեզ համար:

Մեզանից 100 տարի առաջ գրեթե նույն իրողությունը կրկնվել է Սարդարապատում։ Բանակը դարձյալ վճռորոշ նշանակություն է ունեցել Հայաստանի Առաջին հանրապետության կերտման գործում։ Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ապավինում ենք մեր ուժին, մեր բանակին, մեր խոհեմությանը, մեր հավաքական իմաստնությանը, մենք հաղթանակ ենք տանում: Հակառակը միշտ մեզ ողբերգություն է բերել:

Հայազգի գեներալները, սպաները ու զինվորները իրենց ուրույն դերն են ունեցել նաև համաշխարհային պատմության մեջ: Մենք մեծ ներդրում ենք ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Միսաք Մանուշյանը, Մարշալ Բաղրամյանը, Սերգեյ Խուդյակովը, օրինակելի են նաև այսօր:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ հայերը ոչ միայն կարողանում են հերոսաբար կռվել ու պաշտպանել սեփական հողը, այլև այն, որ մենք մշտապես եղել ենք պրոֆեսիոնալ զինվորականների, ռազմական գործի մասնագետների ու տաղանդավոր զորահրամանատարների ազգ։ Ժամանակն է վերականգնելու մեր փառավոր ռազմական ավանդույթները՝ հանուն մեր երկրի անվտանգության և բարեկեցության։

Ներկայում մենք մեր ուրույն դերակատարությունն ենք ունենում նաև միջազգային անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման գործում: 2004թ․-ից ի վեր Հայաստանը շարունակաբար մասնակցում է միջազգային խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված միջազգային գործողություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին՝ Լիբանանում, Մալիում, Կոսովոյում, Աֆղանստանում:

Սիրելի՛ զինվորներ և սպաներ,

Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42 հազ. քկմ տարածքի վրա: 

Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում: Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը:

Բանակը բոլորիս ուշադրության կենտրոնում է: Մեր քաղաքական թիմն ամեն ինչ անում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու, պետության ռեսուրսները ավելացնելու, ինչպես նաև սպաների և զինվորների սոցիալական վիճակը բարելավելու, զինված ուժերի սպառազինությունն ավելացնելու և բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:

Մենք միասնական ենք Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության հարցում: Յուրաքանչյուր ոք իրեն վստահված աշխատանքը պատասխանատու կատարելով՝ ապահովում է այլոց անվտանգությունը: Այս զորամասի յուրաքանչյուր զինվոր և սպա, արհեստավարժ տիրապետելով իրեն վստահված մարտական տեխնիկային, ապահովում է Հադրութում և Մարտակերտում ապրող քաղաքացիների և զինվորների անվտանգությունը: Հադրութի և Մարտակերտի դիրքերը պաշտպանող զինվորը ապահովում է Մեղրիի ու Աշոցքի քաղաքացիների և զինվորների անվտանգությունը: 
 
Փա՛ռք հայոց փառապանծ բանակին, փա՛ռք մեր խիզախ զինվորներին, սպաներին ու գեներալներին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում
Ամենադիտված