Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը 

Դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում

Հասարակություն

Արցախում 2015 թվականին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում: Նա «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության առաջին շահառուն է: «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: 

«ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատանքի եմ ընդունվել 2018 թվականի հունիսին: Դա եղել է ՀՀ նախագահի առաջարկությամբ: Զուգահեռ սովորում եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Այն մեծ հնարավորություններ է տալիս ծառայության ընթացքում իրենց կյանքը վտանգած զինվորներին: Շատ ուրախ եմ, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու, և ինձ նման շատերը կվերապատրաստվեն, աշխատանքի կընդունվեն: Այս նախաձեռնությունը առողջությունը վտանգած տղաներին հնարավորություն է տալիս վերադառնալ կյանք, գնահատված զգալ, նոր բան սովորել»,-  ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում նշեց Գոռ Դարմանյանը:  

Հիշելով 2015 թվականի մարտի դեպքերը՝ Գոռ Դարմանյանը համեստորեն պատմում էր, որ հետ են մղել հակառակորդի դիվերսիոն գործողությունը: Այդ ժամանակ մոտեցավ Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը և լրացրեց:

«Գոռն ու իր ընկերներն այնպիսի հակահարված են տվել, այնպիսի գործողություններ են իրականացրել, որ հակառակորդը մեկ տարի չի կարողացել հարձակվել»,-ասաց Մովսես Հակոբյանը:

Ներկայացնելով «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծառայած տղաներին, հատկապես, առողջությունը, կյանքը վտանգած անձանց, չի կարելի մոռանալ:

«Այո, չենք մոռանում, ուշադիր ենք, թոշակ են ստանում, սակայն այս բոլորից բացի, կա մի պարզ հարց: Իրենք երիտասարդներ են և չեն կարող 60 տարի թոշակ ստանալ, պետք է իրենց հետ բերենք կյանք: Նրանք հաստատ ինչ-որ մի տաղանդ ունեն, պետք է դա գտնել, սովորեցնել, օգնել, վերապատրաստել: Հիմա Գոռն ամեն օր աշխատանքի է գալիս, աշխատավարձ է ստանում, և դա շատ լավ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշեց, որ ինքը նախաձեռնության մեկնարկը տվել է, սակայն հույս ունի, որ գործարարները, հասարակական հատվածն ակտիվ կարձագանքեն: Արդյունքում, աշխատանքի տեղավորված զինհաշմանդամների թիվը կավելանա:

«Ի վերջո, եթե գործարարն ունի 100 աշխատող, ապա հաստատ նա կարող է մեկ հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի վերցնել: Ես ոգևորում եմ, որպեսզի երկրում այս գործը շարունակություն ունենա: Անձնապես հանդիպելու եմ խոշոր գործարարներին, քաջալերելու եմ, խնդրելու եմ…(ժպտում է), որպեսզի իրենք այդ նույն բանն անեն: Արդյունքում, հաշմանդամություն ունեցող հարյուրավոր զինվորներ աշխատանքի կընդունվեն, կվերադառնան ակտիվ կյանք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում Բանակի օրվա առիթով պարգևատրման հանդիսավոր արարողությանը հայտարարեց ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքով ապահովելու նոր ծրագրի մեկնարկի մասին: Հանրապետության նախագահի ինստիտուտը կառավարության, պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ աշխատանքով առաջարկել է ծրագիր, որը կոչվում է «Հայրենիքի պաշտպան»: Այն նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները
Ամենադիտված