Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում Թեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1 Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված 34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս 

«Վիդիտե լի», ինքը եկել է ու իրականացնելու է հպարտ քաղաքականություն. Էդուարդ Շարմազանով

Քաղաքական

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ խոսել է ներքին և արտաքին մարտահրավերների մասին, ներքին քաղաքականությունից, նոր խորհրդարանից: 

Շարմազանովի խոսքով՝ նոր խորհրդարանը ոչ թե ընտրովի էր, այլ նշանակովի: 

«Խորհրդարանը նշանակովի էր օրվա իշխանության հերոս Նիկոլ Փաշինյանի կողմից իր քաղաքական ճաշակով՝ առանց ընդդիմության: Երբ ասում եմ իրական ընդդիմություն, ամենևին չեմ ուզում ստվեր գցել ո՛չ «Բարգավաճ Հայաստան»-ի, ոչ էլ «Լուսավոր Հայաստան»-ի վրա: Այս պառլամենտը Փաշինյանի և նրան սատարողների պառլամենտն է: Չնայած Փաշինյանը պառլամենտում ասում էր, որ ինքը չունի «իզմ»-եր, բայց ակնհայտ դարձավ, որ նա ունի «իզմ»-եր՝ դա իր պոպուլիզմն է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական իշխանություն է»,-ասաց Շարմազանովը: 

Շարմազանովի խոսքով՝ հեղաշրջման շրջանում Փաշինյանը խոսում էր ամեն ինչից՝ թաշակների բարձրացումից, աղքատության վերացումից, թռիչքային զարգացումից, կարմիր գծերի հանվելուց, տեսախցիկները հանվելուց, սակայն ինչ խոստացել է՝ չի արել: 

«Բոլոր ցուցանիշներով, նույնիսկ Փաշինյանի բերած ցուցանիշներով՝ այս 9 ամիսների արդյունքները նկատելիորեն զիջում են նախկին իշխանության ցուցանիշներին: 8.1 տոկոսի անկում կա գյուղատնտեսությունում: Բոլոր ոլորտներում խայտառակ իրավիճակ է»,-ասաց Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի՝ խայտառակ իրավիճակ է նաև արդարադատության ոլորտում. «Առաջին իսկ օրվանից, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց և առաջին անգամ նա ձերբակալվեց, ինձ համար դա մտահոգիչ էր: Դա խայտառակություն էր: Ես գտնում եմ, որ երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նույնը կարող եմ ասել նաև Խաչատուրովի մասին: Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում է ՝ «երկու օր կբռնենք, խելքը գլուխը կգա», դրանից այն կողմ՝ էլ քաղաքական հետապնդումը ո՞նց պետք է լինի»,-ասաց Շարմազանովը: 

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Շարմազանովը նշեց.

«Արտաքին քաղաքականության վերաբերյալ Փաշինյանը խրոխտ ձայնով ասում է, որ նախկին իշխանությունները իրականացրել են վիզը ծուռ քաղաքականություն, հիմա «վիդիտե լի» ինքը եկել է ու իրականացնելու է հպարտ քաղաքականություն: Հիմա ասեմ այդ հպարտ քաղաքականության արդյունքները: Հայաստանը դարձել է «իզգոյ», համարյա չեղած հաշիվ, Հայաստանը ՀԱՊկ-ում կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը՝  Փաշինյանի շնորհիվ: Չմոռանանք, որ պառլամենտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն այդ պաշտոնում պետք է շարունակի՝ մինչև լրանա  լիազորությունների ժամկետը: Բայց հենց տեսավ՝ չստացվեց, ասում է՝ էական չի ՀԱՊԿ-ն: Իսկ ի՞նչն է էական՝ չպլանավորված հանդիպումը Դավոսո՞ւմ»: 

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ավելի շատ խոսում էր փոխզիջումների մասին, իսկ ներկայիս իշխանությունը փորձում է Արցախին բանակցային կողմ դարձնել, պատասխանեց

«Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արցախը պետք է բանակցային կողմ լինի: 10 տարեկան տղան էլ նույն բանը կարող է ասել: Ասելը քիչ է: Ասելն ու անելը տարբեր բաներ են: Մեր ու իրենց տարբերությունն այն է, որ մենք կուրծք չենք ծեծել աննպատակ: Սա հենց փաստում է այս իշխանության պոպուլիստական լինելը»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է վերադառնալ քաղաքականություն, Շարմազանովը պատասխանեց . «Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, մեր կուսակցության նախագահն է և իմ կարծիքով՝ ասելիք և անելիք ունի քաղաքականության մեջ»: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբ
Ամենադիտված