Բոլթոնն Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել․անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը
Բլոգոսֆերա
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իր թվիթերյան էջում հրապարակում է կատարել, որտեղ տեղեկացրել է՝ որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․
«Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկել ենք մի շարք ընդհանուր շահերը՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության համագործակցությունը և Միացյալ Նահանգների աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,- գրել է Բոլթոնը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»,- գրել էր նա՝ հավելելով, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:
Today I spoke with President Aliyev of Azerbaijan. We discussed a number of shared interests, including energy security, security cooperation, and U.S. support for a peaceful resolution to the Nagorno-Karabakh conflict.
— John Bolton (@AmbJohnBolton) 29 января 2019 г.


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել