Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն աշխատանքի է անցել ԱԺ-ում
Բլոգոսֆերա
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղկացրել է ՀՀ Ազգային Ժողովում աշխատանքի անցնելու մասին։
Նա մասնավորապես գրել է․
«Հարգելի՛ ընկերներ։
Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ Ազգային Ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ (Իմ Քայլը դաշինք)։
Երջանիկի հետ միասին ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին։
Չմոռանամ նշել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ իրենց հասանելի ճանապարհներով իմացել և հոդված էին հրապարակել իմ աշխատանքի ընդունման հետ կապված, այնուամենայնիվ ես չէի հաստատել այդ տեղեկությունը։ Ուստի, այս պահից սկսած այդ տեղեկատվությունը համարեք հաստատված»


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել