Լավ լուր` ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով աշխատելու խնդրի մասին. Էդմոն Մարուքյան
Բլոգոսֆերա
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության և ՌԴ պետդումայի պատգամավոր, Դաշնային ժողովի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համաքաղաքացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում իմ կողմից հերթական անգամ բարձրացվեց Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը, ինչին ի պատասխան պատվիրակության անդամները տեղեկացրին, որ արդեն իսկ պատրաստվել է օրենքի նախագիծ՝ խնդրո առարկա արգելքների վերացման համար»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում