«Իմ գլխի վերև միայն Երևանի շահն է». Հայկ Մարությանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին
Բլոգոսֆերա
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արթուր Մեսչյանին 70-ամյա հոբելյանի առթիվ.
«Արթուր Մեսչյանը՝ մեր նշանավոր ճարտարապետն ու հայ հեղինակային երգի առաքյալը, դարձավ 70 տարեկան։ Քաղաքապետարանի աշխատակիցները գիտեն, որ Մեսչյանի աշխատասենյակի առաստաղին նրա ցանկությամբ Երևանի գլխավոր հատակագիծն է պատկերված։ «Իմ գլխի վերև միայն Երևանի շահն է», - սրանով ասում է Վարպետը։
Ուզում եմ քաջառողջություն մաղթել ավագ ընկերոջս ու ասել նրան, որ մեծ բարեբախտություն է և պատիվ՝ լինել Արթուր Մեսչյանի ժամանակակիցն ու գործընկերը։ Շնորհավորու՜մ եմ»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)