Ռուբեն, մի′ փորձիր համոզել, որ իբր խոսում էիր միայն ղարաբաղցի ղեկավարների մասին
Բլոգոսֆերա
Հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի այսօր արած հետևյալ հայտարարությանը՝ «Ես Ղարաբաղում ապրող հայերի դեմ ոչինչ չունեմ, այլ՝ նրանց քաղաքական էլիտային եմ ուղղել իմ խոսքը» ։
Նա, մասնավորապես, գրել է․
«Խորապես հիասթափվեցի Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցից, որի ընթացքում երկուստեք վիրավորում էին մեր ժողովրդի ամենահերոսական հատվածին: Ռուբեն, մի′ փորձիր համոզել, որ իբր խոսում էիր միայն ղարաբաղցի ղեկավարների մասին, որոնց բարեհաճությունից, ինչպես եւ Վանոյից ու Լեվոնից, անընդհատ օգտվել, հետո հայհոյել ես։ Դու գիտես, դա ինչպես է կոչվում։ Նյութապաշտությունն ու ալկոհոլը բթացրել են քեզ, հպարտություն կոչվող նավդ խորտակվում է Համլետյան ճահճածոցում։ Դու ուզում ես Երևանը մաքրել նրանցից, ովքեր 1918 Սարդարապատում փրկեցին հայությանը՝Շուշվա գունդը միակ կանոնավոր զորամասն էր այնտեղ։ Դու պարտավոր ես ներողություն խնդրել Արցախի ժողովրդից։ էլ հարբած հարցազրույց մի տու, գիտես, որ գիտեմ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)