Սերժ Սարգսյանն ամեն օր հանդիպում է կուսակցության անդամներին, լուրջ քննարկումներ են տեղի ունենում. Գալուստ Սահակյան
ՔաղաքականՀայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամները։
ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ամեն օր հանդիպում է կուսակցության բոլոր անդամներին․
«Բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունենում», - ասաց Գալուստ Սահակյանը։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական կյանքը, նա նախ ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել, սակայն նշեց․
«Կասեմ հետևյալը, որ այսօր մեկ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանն է, որ ընդդիմություն է եղել ու այսօր էլ որպես ընդդիմություն աշխատում է։ Մնացածներին չեմ ճանաչում ու չգիտեմ՝ արդյոք կուսակցական գործիչներ կդառնա՞ն, թե՞ չեն դառնա։ Մի կին կամ աղջիկ կար, որ ասում էր՝ «նույնիսկ, եթե ոչինչ գրած չլինեք՝ ես կողմ կքվեարկեի», այդ աղջկան պետք է հասկացնել, որ, եթե գալիս ես պատգամավոր, պիտի առաջարկություն անես, դու չես գալիս քվեարկելու համար»։
Ըստ Գալուստ Սահակյանի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լինել ընդդիմադիր գործիչ։
«Ինքն, ինչպես եղել է, նույն ընդդիմադիր գործիչն է մնացել։ Նա, որպես ընդդիմություն, չէր սիրում ՀՀԿ-ին, հիմա որպես վարչապետ էլի չի սիրում», - ընդգծեց Սահակյանը
Տեսանյութը՝ 24news.am-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)