3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն
Իրավունք
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որոնք կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ) և 3-րդ (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ) կետերի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին», - նշեց Խաչատրյանը:
Կարդացեք նաև՝ «Արաբկիրի» ԲԿ-ում 3-ամյա աղջնակ է մահացել


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)