Մենխենգլադբախի «Բորուսիայի» սանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ
Սպորտ
«Ալաշկերտ»-ը վերջին ձեռքբերումը կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել Ֆրանսիան ներկայացնող կոտդիվուարցի կիսապաշտպան Ջոել Դամահուի հետ: Այս մասին տեղկեանցում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծաայությունը:
Փորձառու ֆուտբոլիստը Մենխենգլադբախի «Բորուսիայի» սան է, երկու մրցաշրջան է անցկացրել գերմանական ակումբի երկրորդ թիմում:
Կիպրոսի «Նեա Սալամինայում» Ջոելը հանդիսացել է «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանի թիմակիցը:
«Ալաշկերտի» նորեկի նախորդ ակումբը Իսրայելի «Հապոել Ակրե»-ն էր, որի կազմում նա 17 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան