«Ռեալ»-ը հակառեկորդ կրկնեց
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում 1:4 հաշվով պարտվել է «Այքաս»-ից:
Սա մադրիդյան թիմի 4-րդ անընդմեջ պարտությունն էր «Սանտիագո Բերնաբեու»-ում: Ավելի վաղ «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայում պարտվել էր «Ժիրոնա»-ից ու «Բարսելոնա»-ից, ևս մեկ անգամ կատալոնացիներից պարտվել էր Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Վերջին անգամ նման վատ արդյունք Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնները գրանցել էին 15 տարի առաջ` 2003/04 մրցաշրջանում, երբ ակումբը պարտվել է «Օսասունա»-ին, «Բարսելոնա»-ին, «Մալյորկա»-ին ու «Ռեալ Սոսյեդադ»-ին:
Այս մասին գրում է MisterChip-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան