«Ռեալ»-ը միշտ վերադառնում է և ավելի ուժեղ դառնում. Սոլարի
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին մեկնաբանել է թիմի խոշոր հաշվով պարտությունը:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 1:4 հաշվով պարտվել է «Այաքս»-ից և լքել պայքարը:
«Ներողություն ենք խնդրում երկրպագուներից, ովքեր հիանալի աջակցություն են ցուցաբերել ակումբին այս դժվարին պահին: Մենք արեցինք՝ ինչ կարող էինք: Ռամոսի կարիքը զգացինք այս խաղում: Այժմ ես տհաճ իրավիճակում եմ, սա բարդ մրցաշրջան է, բայց մենք պետք է ավելի շատ ցանկություն ցուցաբերենք:
Յուրաքանչյուրը կարող է հաջողության հասնել բարենպաստ պայմաններում, բայց միայն մեծագույններն են իրենց ունակությունները ցուցադրում դժվարին պահերին: «Ռեալ»-ը միշտ վերադառնում է և ավելի ուժեղ դառնում»,- Սոլարիի խոսքը մեջբերում է Marca-ն:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան