ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Արթին Հայկը
Հասարակություն
ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքի հայտնի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունից փրկված Արթին Հայկը 104 տարեկանում մահացել է: jsonline.com-ը տեղեկացնում է, որ նա մահացել է իր տանը:
Նա իր աշխատանքային գործունեության ընթացքում լուսանկարել է բազմաթիվ նշանավոր դեմքերի, գործիչների, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:
Արթին Հայկը 105 տարեկան կդառնար օգոստոսին:
Նա ունի չորս աղջիկ, ինը թոռ, 17 ծոռ եւ ծոռնուհի:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)