Հայտնի են հայազգի միլիարդատերերը՝ ըստ Forbes-ի
Այլ
Հեղինակավոր Forbes պարբերականի մարտի 5-ին հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում հայտնվել են նաև հայազգի միլիարդատերեր:
Ցանկի 568-րդ հորիզոնականը, 3 մլրդ 700 մլն դոլար կարողությամբ, զբաղեցնում է ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկի-Հարությունյանը 617-րդ տեղում է: Նա ունի 3,5 մլրդ դոլար:
Ցանկի երրորդ ամենահարուստ հայն Արգենտիա տեղափոխված գաղթականների ժառանգ Էդուարդո Էռնեկյանն է. նրա կարողությունը գնահատվել է 1 մլրդ 600 մլն դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)