Շնորհիվ Սերժ և Ռիտա Սարգսյանների՝ մենք սովոր ենք «женщина - иди на кухню» վիճակին
Բլոգոսֆերա
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Աննա Հակոբյանը վարչապետի հետ գնացել է Շվեյցարիա և Բելգիա: Մեծագույն հանցագործություն, դատել:
Աննա Հակոբյանը բարեգործական ընթրիք է անում, որի ընթացքում ծանր հիվանդություններով հիվանդ երեխաների բուժման համար գումար է հավաքվելու: ... Օօօօ՜, գնդակահարել!
Մեր աչքին դա անսովոր է և մենք փորձում ենք «պադվոխ» գտնել:
Բայց երբ Մակրոնի կամ Օբամայի կանայք իրենց ամուսիններին ուղեկցում են արտերկրյա այցերում ու բարեգործական արշավներ են անում, որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա վատ է: Եվ բոլորս հրճված հետևում էինք Մակրոնի կնոջ Երևանյան արկածներին:
Եվ որևէ մեկը չի ասում, որ Աննայի արածը հենց այն է, ինչով պետք է զբաղվի քաղաքակիրթ պետության քաղաքակիրթ առաջին տիկինը:
Իսկ Աննայի դեմ այս արշավի մեղսակից է նաև իր մամուլի խոսնակը, ով չեղածի հաշիվ է: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ Հայաստանում այնքան են իշխել գեղցիները (չխառնել գյուղացիների հետ), որ մենք սովոր չենք նորմալ դրվածքին: Շնորհիվ Սերժ և Ռիտա Սարգսյանների մենք սովոր ենք «женщина - иди на кухню» վիճակին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)