«Հանրապետությունը» ողջունում է ՀՀ-ԵՄ ջերմացումը
Արտաքին Քաղաքական
«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես առաջնային և կարևոր է համարել Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել ԵՄ այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված քայլերը։
Համոզված ենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հարցազրույցում, հայտնած դիրքորոշումը` ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական տարածք տեսնելու և էներգակիրների մեկ ընդանուր, հավասար գին սահմանելու առումով։
ՀՀ վարչապետի մոտեցումը չընդունելու պարագայում ԵԱՏՄ-ն կհիմնավորի, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշինք է` դրանից բխող բոլոր հետևանքներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)